Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������������������ ������������������������������������������������������������������������������
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք իբրև սահմանվելու են փոքր և միջին հեռավորության հրթիռների վերացման մասին պայմանագրի ենթադրյալ խախտումների պատճառով: Այս մասին հայտնում է Politico պարբերականը: Գրում է Gazeta.ru-ն:
Գերմանիայի կառավարությունը Եվրամիության շրջանակներում կքննարկի Մինսկի պայմանավորվածությունների իրականացման առաջընթացի դեպքում հակառուսական պատժամիջոցների չեղարկման հարցը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Ադեբարը: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը հայտարարել է, որ աջակցում է Ռուսաստանի դեմ սահմանված Միացյալ Նահանգների պատժամիջոցներին: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում մտահոգված են Միացյալ Նահանգների նոր հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ հրապարակումների պատճառով: Գրում է Gazeta.ru-ն:
NBC հեռուսատընկերության փոխանցմամբ` ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը և նրա գործընկեր Բեն Կարդինը հայտարարել են, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետաձգում է հակառուսական պատժամիջոցների իրականացումը: Գրում է Russian.rt.com-ը:
Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը RT-ին տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է հակառուսական պատժամիջոցները չեղարկելու նպատակով ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատմանը նպաստելու ԳԴՀ-ի ցանկության մասին: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կոնգրեսի վերջին օրենքը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների շուրջ ամենայն հավանականությամբ ՌԴ-ի դեմ ուղղված չէ, այլ հենց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի: Գրում է Russian.rt.com-ը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Հանրապետական կուսակցության անդամ սենատորների հետ ունեցած զրույցի ընթացքում հիասթափություն է հայտնել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների օրինագծի ընդունման կապակցությամբ: Այդ մասին հայտնում է Politico պարբերականը` հղում անելով Թրամփին մոտ կանգնած աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:
S&P Global Ratings գործակալության փորձագետները վստահություն են հայտնել, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված նոր պատժամիջոցները կարող են Եվրոպայի շուկայում անորոշության հանգեցնել: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունն անհեռատես, անօրինական և անհեռանկարային է, ինչպես նաև ընդգծել, որ բոլոր երկրները, որոնց թվում ՌԴ-ն և Իրանը, կպաշտպանեն իրենց շահերը: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: