Արևելագետ Վարդան Ոսկանյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը, գրում է. «Երեկ ամբողջ երեկո «CNN»-ի թողարկումներն ԱՄՆ-ի և Իրանի դրոշների ֆոնի վրա էին, իսկ «վեցյակի» հաջողությունը անթաքույց շեշտադրումներով վերագրվում էր գրեթե բացառապես ամերիկյան ներկայիս վարչակարգին՝ մոտավորապես այնպես, որ կարծես Իսլամական Հանրապետության հետ բանակցողը ոչ թե «վեցյակն» էր, այլ պատկերավոր ասած՝ «միակը»:Անշուշտ, Իրան-Արևմուտք հակասությունների կծիկի թերևս ամենադրամատիկ թելերն անցնում ...