Հայերեն   English   Русский  
Մոնիկա Բելուչի
Դեկտեմբերի 20-ին Մոսկվայում տեղի կունենա սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի և իտալացի հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչիի մասնակցությամբ «Հարդագողի ճանապարհով» ֆիլմի պրեմիերան: Ռեժիսորն ու նրա մուսան` նախագծի գլխավոր հերոսուհի Մոնիկա Բելուչին, անձամբ արդեն Մոսկվա են ժամանել և երեկոյան արդեն ֆիլմը կներկայացնեն հանրությանը: Գրում է Spletnik.ru.-ն:
Տարիներն անցնում են, իսկ իտալացի հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչիի աշխատանքային գրաֆիկն օրեցօր առավել հագեցած է դառնում: Եթե օրեր առաջ Բելուչիին կարելի էր Լոնդոնում կայացած կինոփառատոնի շրջանակներում կամ Ելիսեյան պալատում անձամբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդից Պատվո լեգեոնի շքանշան ստանալուց տեսնել, ապա արդեն օրեր անց Մանհեթենում, որտեղ նա ինքնագրեր է բաժանել երկրպագուներին: Գրում է Spletnik.ru.-ն:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնի իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչիին Պատվո լեգեոնի շքանշանով է պարգևատրել: Այդ մասին Բելուչին հայտնել է ինստագրամի իր էջում` պարգևատրման արարողությունից լուսանկար և տեսանյութ հրապարակելով: Գրում է Russian.rt.com-ը:
Տարիներ շարունակ իտալացի հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչիի ոճը նրա երկրպագուների շրջանում միանշանակ կանացիության հետ է ասոցացվում: Եվ այդ հանգամանքը միանշանակորեն արդարացված է, քանի որ 52-ամյա գեղեցկուհին երբևէ չի դավաճանում ինքն իրեն և մշտապես տեսախցիկների առաջ հայտնվում բացառապես նրբագեղ և միաժամանակ սեքսուալ հագուստներով: Գորւմ է Spletnik.ru.-ն:
Թեև հայտնի իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին 52 տարեկան է , սակայն ժամանակը կարծես անզոր է նրա դեմ: Քանի դեռ շատ համաշխարհային աստղեր ցավում են իրենց կորցրած երիտասարդության համար, դերասանուհին իրեն ուղղակի հիասաքանչ է զգում «Բոնդի կնոջ» կարգավիճակում, որոնց դերը բացառապես սեքս խորհրդանիշերին է վստահվում: Գրում է Spletnik.ru.-ն:
Նախօրեին Լիոնում տեղի է ունեցել Լյումեր եղբայրների անվան 8-րդ ամենամյա կինոփառատոնի բացման արարողությունը: Կինոփառատոնի բացման արարողության գլխավոր աստղն անկասկած գեղեցկուհի Մոնիկա Բելուչին է դարձել: Գրում է Spletnik.ru.-ն:
Վերջին ժամանակներս հայտնի իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին մշտապես հայտնում է տարբեր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Սկզբից դերասանուհին ներկա գտնվեց Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցած «Հարդագողի ճանապարհով» Ֆիլմի պրեմիերային, իսկ այնուհետև ամբողջովին մերկ լուսանկարահանվեց ֆրանսիական ամսագրերից մեկի համար: Գրում է Spletnik.ru.-ն:
Հայտնի իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում կրկին բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվեց: Գեղեցկուհի Բելուչին ոչ միայն նկարահանվել է լեգենդար ռեժիսոր Էմիր Կուստուրոիցիայի «Հարդագողի ճանապարհով» ֆիլմում, որի պրեմիերան տեղի ունեցավ հենց Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում, այլ նաև լիովին մերկացավ ֆրանսիական Paris Match ամսագրի համար: Գրում է Spletnik.ru.-ն:
«007. Սպեկտոր» ֆիլմում Ջեյմս Բոնդի ընկերուհուն մարմնավորած աշխարհահռչակ դերասանուհի Մոնիկա Բելուչիի մասնակցությամբ չափազանց հմայիչ կերպարներով գեղեցիկ ֆոտոշարք է իրականացվել ֆրանսիական Aestus ամսագրի համար: Գրում է Popcornnews.ru.-ն:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Լևոն Շահվերդյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։Վարչապետի մեկ այլ որոշմամբ Վարդան Գևորգյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: