Աշխարհում կան մի շարք երկրներ, որոնք շարունակում են քննադատաբար վերաբերվել աթեիստներին ու հումանիստներին: Իսկ դրանցից 13-ը օրենքներ ունեն, որոնք թույլ են տալիս նման մարդկանց մահապատժի ենթարկել, գրում է independent-ը:Հաճախ ասվում է, որ աշխարհը գնալով ավելի աշխարհիկ է դառնում: Անցյալ շաբաթ, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոսեց Զատկի տոնի մասին, երկիրը բնորոշեց որպես «քրիստոնեական», ինչը բացասաբար ընդունվեց հանրության կողմից: Քննադատները մեջբերեցին այն փաստը, որ Մեծ Բրիտանիայում մարդկանց ...