Հայերեն   English   Русский  
Գագիկ Բեգլարյան
Հայկական Ժամանակը գրում է. «Մեր տեղեկություններով՝ իշխանությունները ՀՀ տրանսպորտի և կապի այլևս նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի դեմ նյութեր են նախապատրաստում, և Բեգլարյանն առաջիկայում կարող է հայտնվել բավական աննախանձելի վիճակում։Հիշեցնենք, որ վերջերս հարկային մարմինները հաղորդագրություն հրապարակեցին, թե Հյուսիս-հարավ մայրուղու հատվածներից մեկը կառուցող «Կորսան– կորվիամ կոնստրուկցիոն» ընկերությունում 2,6 մլրդ դրամի ակտ Է գրվել և հօգուտ պետբյուջեի 1 մլրդ դրամ հարկային պարտավորություն առաջադրվել։ ...
Նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի արդեն նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին նախագահ Սերժ Սարգսյանն իր մոտ է հրավիրել, բացատրել է, որ նրա անունը շատ է կապվում ընտրակեղծիքների եւ աղմկալի պատմությունների հետ, ուստի լավ կլինի, եթե նա որոշակի ժամանակ ակտիվ քաղաքականությամբ չզբաղվի և ստվերում մնա:
nyut.am-ը գրում է. «Սեպտեմբերի 2-ին լրատվամիջոցներն անդրադարձել էին էլիտար հարսանիքի ժամանակ տեղի ունեցած մի տարօրինակ միջադեպի: Մասնավորապես, «Առավոտը» գրել էր. «Անցած կիրակի «Ֆլորենցիա» ռեստորանում ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու հարսանիքը ուղեկցվել է մի միջադեպով, որը ապշեցրել է դրան ականատես տասնյակ հյուրերի։ Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի դուստրը, նկատելով հայտնի միկրովիրաբույժ, Երևանի բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանին, ...
Այս մասին ասվում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում՝ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում տեղի ունեցած վիճաբանության բոլոր հանգամանքները, մասնակիցների շրջանակը, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ նախօրեին գիշերը ձերբակալվել են տրանստպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները: Սույն ձերբակալությունները իրավապահները փորձում են գոնե առայժմ գաղտնի պահել:Մեզ հաջողվեց ճշտել, որ ձերբակալվածները հինգն են: Նրանցից երեքին արդեն կալանավորել են:
Այսօր «Անկախ»-ի խմբագրությունը նամակ է ստացել, որում անձը, ով չի ցանկանում բացահայտել իր ինքնությունը, մեկնաբանություններ է ներկայացնում կապված «Քինգ դե լյուքս» ընկերության վիճակի մասին: Նամակում նշվում է, որ Գագիկ Ծառուկյանի «բարեգործական երթուղու» իրական նպատակը եղել է «Քինգ դե լյուքս» ընկերությունը սնանկացնելն ու այն գնելը: Նամակում ասվում է, որ եթե անգամ պաշտոնապես երթուղիները գնի Գագիկ Ծառուկյանը, ապա դա միայն ֆիկցիա է լինելու և ներքին պայմանավորվածության հետևանք, որպեսզի չշրջանառվի իրական շահառուի՝ ...
Այսօր կայացած Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսի ժամանակ «Առավոտ» օրաթերթի մարզական էջի պատասխանատուն, որը ներկա էր կոնֆերանսը լուսաբանելու համար, ֆեդերացիայի նախագահությանն առաջարկեց 2016 թվականի տարեկան միջոցառումների ցանկում ընդգրկել Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար, կյանքին անժամանակ հրաժեշտ տված մարզական լրագրող Գագիկ Բեգլարյանի հուշամրցաշար:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին «Մետաքս»-ի մոտ տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ «Ժամանակ»-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել։ Ըստ այդմ՝ երեկ ուշ երեկոյան հիշյալ տարածքում «Մետաքս Գոլդ»-ի աշխատակիցներ, եղբայրներ Վահագ Գ.-ն եւ Վլադիմիր Գ.-ն կենցաղային հարցի շուրջ վիճաբանության են բռնվել քրեական հեղինակություն, Մետաքսի Պելեի աներորդու՝ Դավիթի հետ։ Վերջինս նախկինում քրեական հեղինակություն համարվող Մետաքսի Մայիսիկի եղբոր որդին է։
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 4-ը Պորտուգալիայում կկայանա Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016 թ. առաջնության ընտրական 9-րդ խմբի մրցաշարը, որտեղ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը սեպտեմբերի 29-ին կմրցի տանտերերի՝ Պորտուգալիայի, հոկտեմբերի 1-ին՝ Անգլիայի և հոկտեմբերի 4-ին՝ Սան-Մարինոյի հավաքականների հետ:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով բաց նամակ է հղել ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: