Հայերեն   English   Русский  
ՀՀ ֆինանսների նախարարություն
««ՀՀ 1000 խոշորագույն հարկատուներն այս տարվա հունվար-սեպտեմբե– րին ավելացրել են պետբյուջե վճարած հարկերը 11.2 մլրդ դրամով կամ 2.2 տոկոսով։ Ինչպես երևում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակված ցանկից, նրանք այս ընթացքում վճարել են 515.4 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 504.2 միլիարդի փոխարեն։ Սակայն մի նրբություն կա։
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող այն հարկ վճարողները, ովքեր մինչև ՀՀ կառավարության 03.07.2014թ. N662-Ն որոշման ընդունումը, նոր սերնդի ՀԴՄ-ները ձեռք են բերել 150 000 դրամով, սակայն պետք է ձեռք բերեին ՀՀ կառավարության 03.07.2014թ. N662-Ն որոշմամբ սահմանված գներով, կարող են դիմել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ՝ գների տարբերությունը վերահաշվարկելու և այն ստանալու համար:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Խաչատրյանի տեղակալ Արմեն Ալավերդյանը յուրաքանչյուր տարի միջինը մոտ 15 հազար դոլարի չափով եկամուտներ է ստանում միայն փոխառության տոկոսներից: Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքի, միայն նախորդ տարի նրա այդպիսի «կողմնակի եկամուտը» կազմել է 6,3 մլն դրամ: Սա ոտքը ոտքին գցած աշխատած փող է, իսկ ահա տարեկան աշխատավարձով Ալավերդյանը վաստակել է դրանից մի փոքր ավելի՝ 8 մլն դրամ:
«Նախագիծը որևէ հարկային խութ չի պարունակում»,- ամփոփելով «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու Կառավարության նախաձեռնության մասին քննարկումները` ԱԺ-ում ասաց հարցով հիմնական զեկուցող, Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:
Հայաստանը մարտի 19-ին կտրուկ ավելացրեց իր արտաքին պարտքի բեռը 500 մլն դոլարի թանկ վարկով: Դեռ մարտի 10-ին կառավարությունը հաստատեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ներկայացրած որոշման նախագիծը, որով առաջարկվում էր հաստատել եվրոպարտատոմսեր թողարկելու համար անհրաժեշտ որոշումների ու փաստաթղթերի փաթեթը. «Հարցը վերաբերում է եվրապարտատոմսերի թողարկմանը, որը մշտապես դիտարկում ենք որպես պետական բյուջեի ֆինանսավորման աղբյուրներից մեկը»,- պարզաբանեց Գագիկ Խաչատրյանը:
«ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2015թ-ի փետրվարի 27-ին կազմակերպում է «ՀԴՄ-ներով անկանխիկ գործարքների գրանցումը և բանկային քարտերով վճարումների իրականացումը» թեմայով հանդիպում-քննարկում:
Դեկտեմբերի 20-ին ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է տարածված այն լուրերին, թե, փոխարժեքի տատանումներով պայմանավորված, մեծ քանակությամբ տնտեսվարողներ դադարեցրել են գործունեությունը:
Քննարկվել են տնտեսական գործակցության հեռանկարները2014թ. դեկտեմբերի 16-ին Ֆինանսների նախարարությունում անցկացվել է Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի շրջանակում միջանկյալ նիստ` ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի նախագահությամբ:
Ոչ բոլորին է հեշտ ու հանգիստ հաջողվում հրաժարվել ծխելու սովորությունից: Սովորաբար մտադրվելուն հաջորդում են բազմաթիվ մեթոդներ ու միջոցներ, մինչև գտնվում է մի եղանակ, որն իսկապես գործուն է դառնում տվյալ մարդու համար:
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում փոփոխելով և լրացնելով ավելի վաղ ընդունած իր երեք որոշումը, դրանք համապատասխանեցրել է «ՀԴՄ կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի պահանջներին` ապահովելով տրանսպորտային միջոցներում ՀԴՄ միջոցով էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի, հարկային հաշիվների դուրս գրման հնարավորությունը: Այս մասին կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նշել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: