Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������
Հարություն Պեզճյան ամիրան (մետաքսի Գազազ Արթին ամիրա, 1771-1834) XVIII դարի արևմտահայության փայլուն դեմքերից է, ժամանակի թուրք սուլթաններից «եվրոպասեր»հորջորջված Սուլթան Մահմուդ Բ-ի անձնական սեղանավորն ու տարիների հավատարիմ, իմաստուն խորհրդականը : Kazaz մականունը նշանակում է մետաքսի վաճառական, որով նա զբաղվել է մինչ պալատ գալը` շարունակելով հոր` մետաքսի վաճառական Պեզճի Պողոս աղայի գործը:
Շատ հայեր հպարտանում են` ասելով, թե Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունն առաջին անգամ բեմադրվել է Երևանում, կարծես դրանով անվանի ռուս գրողը հատուկ շնորհի է արժանացրել հայությանը: Հայ ժողովուրդը նրան իր բարեկամների դասը կարգեց, ու մինչ օրս Ալեքսանդր Գրիբոյեդովի անունն ամեն հայ հպարտությամբ է արտաբերում: Որքանո՞վ է դա հիմնավորված:
Որևէ ժողովրդի ծագումնաբանության մասին դատելիս բնավ սոսկ պատմական էքսկուրս չենք անում: Սրանից բազում խնդիրներ են բխում` քաղաքական, էթնիկական, մշակութային, անգամ` սոցիալական:Ազգային ծագումնաբանությունը ցավոտ ու նուրբ թեմա է հատկապես մեր արևելյան և արևմտյան հարևանների համար: Բայց եթե մեր անմիջական հարևանների մոտ ազգային ծագումնաբանական խնդիրները տեղաբնակ լինել-չլինելու հարցեր են հարուցում և բազում, հիմնականում քաղաքական խնդիրներ են ամփոփում, այլ է մեր պարագայում: Հայ ժողովրդի ծագումը և տեղաբնակ լինելու ...
Հայոց Ակն գավառում էր գտնվում Չերազ փոքրիկ գյուղը, որ ոչնչով աչքի չընկնող բնակավայր էր: Հայությունն այստեղ ապրում էր հողագործությամբ, անասնապահությամբ: Եվ քանի որ գյուղում վաստակելու հնարավորությունը քիչ էր, չերազցիներից շատերը, լքելով գյուղը, մեկնում էին պանդխտության: Նրանցից շատերը հաջողակ գտնվեցին, և ահա XVIII դարի երկրորդ կեսին Կոստանդնուպոլսում հայտնի է դառնում Չերազ մեծահարուստ ամիրաների տոհմը:
Ալեքսանդր Բեկզադյանը բոլշևիկյան շարժման ականավոր գործիչներից է, ռուսական մեծ հեղափոխության առաջամարտիկներից: Իր պայքարով ու գաղափարախոսությամբ Բեկզադյանը քարոզում էր, որ հայության, հայ աշխատավորի փրկությունը միմիայն սոցիալիզմն է, ցարական կարգերի տապալումը:
Մինչև 1923 թվականը` Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից Թուրքիան հանրապետություն հռչակվելը, եվրոպական դիվանագիտական պաշտոնական փաստաթղթերում Օսմանյան կայսրությունն անվանում էին Բարձր դուռ:
Կան անհատներ, որոնք շրջել են պատմության անիվը: Նրանցից է անգլիական նավատորմի ծովակալ Հորացիո Նելսոնը:
Զաքարե Զաքարյանը ռազմաքաղաքական մեծ գործիչներից էր: Եզակի զորահրամանատար, որ ոչ միայն երբևէ չճաշակեց պարտության դառնությունը, այլև սուր ճոճեց ոչ միայն հանուն հայրենյաց, այլև հանուն պատվի:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: