Հայերեն   English   Русский  
զոհեր
Բանգլադեշի Փադմա գետում լաստանավ է խորտակվել,
Թայվանում գազի արտահոսքից առաջացած պայթյունից 15 մարդ է զոհվել, կան հարյուրավոր վիրավորներԹայվանում գազի արտահոսքի հետևանքով առաջացած հսկա պայթյունից զոհվել է 15 և վիրավորվել 228 մարդ: Ուրբաթ օրը Գաոսյուն քաղաքում բազմաթիվ պայթյուններ են գրանցվել խողովակային համակարգում տեղի ունեցած արտահոսքի պատճառով:Ականատեսների խոսքով՝ արտահոսքը սկսվել է երեկոյան ժամը 9-ին, որից հետո քաղաքի վրա սպիտակ մառախուղ է առաջացել՝ նախքան մի շարք փողոցներում կրակի բռնկվելը:Դեպքի վայրում փողոցներ են ավերվել և մեքենաներ ...
Հուլիսի 8-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման դեմ ռազմական գործողության մեկնարկի մասին, որը կրում է «Պաշտպանության սահմանը» անվանումը։
Գազայի նկատմամբ Իսրայելի սկսած ռազմական գործողությունների սկզբից ի վեր առաջին անգամ բախումները տեղափոխվել են իսրայելական տարածք: Իսրայելական բանակի հաղորդմամբ` ՀԱՄԱՍ-ի զինյալները փորձ են կատարել թունելների միջոցով անցնել դեպի իսրայելական տարածք:
Թուրքիայի հարավ-արևելյան Մարդինի նահանգում զանգվածային վիճաբանություն է տեղի ունեցել, որի արդյունքում 4 մարդ է զոհվել, 27 հոգիվիրավորվել է: «Միլիյեթ»-ի հաղորդմամբ` վեճի պատճառը կենցաղային հարցերի շուրջ կողմերի անհամաձայնությունն է դարձել: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
Ոչ աշխատանքային օրերին Հնդկաստանի հարավային հատվածում փլուզված շենքի հետևանքով զոհերի թիվը երեքշաբթի օրը հասել է 32-ի: Դժբախտ պատահարից երկու օր անց փլատակներից երկու կենդանի մարդ է հանվել:Շաբաթ օրը ուժեղ անձրևների հետևանքով Չենայ քաղաքում կառուցվող 11 հարկանի շենք էր փլուզվել: Արտակարգ իրավիճակների աշխատակիցները անցած օրերի ընթացքում փնտրում էին ենթադրաբար փլատակների տակ մնացած 20 մարդկանց:
Երկուշաբթի օրը Եգիպտոսի նախագահական պալատի առջև ռումբերի պայթյունից ոստիկանության երկու սպա է զոհվել:Կահիրեի պալատի առջև երեք ռումբ են հայտնաբերել:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: