Հայերեն   English   Русский  
զոհեր
Կոլումբիայի Կաուկա դեպարտամենտում գրանցված սողանքի հետևանքով 28 մարդ է զոհվել: Այդ մասին նշվել է Աղետների ռիսկերի կառավարման ազգային վարչության տարածած հաղորդագրության մեջ: Գրում է Russian.rt.com-ը:
Նախօրեին աշխարհը ցնցվեց Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում և պետության այլ քաղաքներում որոտացած ուժգին պայթյունների շարքերի մասին տեղեկության տարածումից: Իսկ ժամեր առաջ հայտնի է դարձել, որ այսօր սակրավորներին հաջողվել է ևս մեկ ահաբեկչական հարձակում կանխել: Գրում է Spletnik.ru-ն:
«Ջամաթ ատ-Թաուհիդ» ծայրահեղական խմբավորման անդամները Շրի Լանկայում մի շարք ահաբեկչական հարձակումներ են իրականացրել, որոնց հետևանքով 290 մարդ է զոհվել
Իրանում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվն առնվազն 70-ի է հասել: Այդ մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի արտակարգ իրավիճակների ծառայությանը: Գրում է Gazeta.ru-ն:
Հնդկաստանի բանակը կրակ է բացել և ոչնչացրել առնվազն երեք ռազմական պահակակետ Քաշմիրի՝ Պակիստանի կողմից վերահսկվող գոտու Փունջի շրջանում, Պակիստանի զինծառայողների մեծ մասը վիրավորվել է: Այդ մասին այսօր հաղորդել է The Pionee թերթը:
Անտառային հրդեհի զոհերի թիվը Չինաստանի հարավարևմտյան Սիչուան գավառում հասել է 30-ի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՉԺՀ-ի հրշեջ վարչությանը: Մինչ այս հաղորդում էին 24 զոհվածների մասին:
Աֆղանստանում «Թալիբան» արմատական շարժման զինյալների իրականացրած հարձակման արդյունքում ինը ոստիկան է զոհվել: Գրում է Russian.rt.com-ը:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է նախօրեին երեկոյան Ми-8 ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 13 զինվորականների մահը: Գրում է Gazeta.ru-ն:
«Синьхуа» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ինդոնեզիայի Պապուա նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը հասել է 107-ի: Գրում է Russian.rt.com-ը:
Բրազիլիայում մի քանի օր չդադարող հորդառատ անձրևներից առաջացրած ջրհեղեղների զոհ է դարձել առնվազն 12 մարդ, որոնց թվում նաև մեկ երեխա: Գրում է Vesti.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: