Հայերեն   English   Русский  
Պետական եկամուտների կոմիտե
Երրորդ երկրից Եվրասիական տնտեսական միության տարածք անձնական օգտագործման համար ավտոմեքենա ներմուծելիս հունվարի 1-ից մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով` ներառելով մաքսատուրքերի և ավելացված արժեքի հարկի հանրագումարը` առանց այդ հարկերը տրոհելու: Հաշվարկը կախված է լինելու ներմուծվող ավտոմեքենայի թողարկման տարեթվից, ավտոմեքենայի արժեքից ու շարժիչի աշխատանքային ծավալից: Գործընթացը կարգավորվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20.12.2017թ. 107-րդ որոշմամբ: Անկախ միասնական ...
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է խիստ հսկողությունը Արարատյան մաքսատուն–վարչության բացթողնման թիվ 2 բաժնի կողմից վերահսկվող մաքսային հսկողության գոտու տարածքում (Նորագավիթի ավտոմաքսատանը) տեղակայված՝ մաքսային ձևակերպումներ ստացած ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ: Այստեղ կուտակված ավտոմեքենաների մի մասը դեռ պետք է մաքսային ձևակերպումների փուլն անցնի, իսկ մյուս մասը, թեպետ արդեն մաքսային ձևակերպում ունի, սակայն սեփականատերերը չեն շտապոււմ մեքենաները դուրս բերել ավտոմաքսատան տարածքից։
ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում բացահայտվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին աշխատակցի կողմից շինարարական գործունեություն իրականացնելու համար կեղծ լիցենզիա պատրաստելու եւ տրամադրելու դեպք։
Պետական եկամուտների կոմիտեն էլեկտրոնային առևտրի հարկման մարտահրավերները քննարկելու նպատակով օգոստոսի 23-ին նախաձեռնել է միջազգային կոնֆերանս: Ներկա են եղել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը։ Կոնֆերանսին մասնակցել են աուդիտորական ընկերությունների «Մեծ քառյակի» փորձագետները, ՌԴ դաշնային հարկային ծառայության աշխատակիցները, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարության և ՊԵԿ աշխատակիցները:
Շուրջ 20 տրանսպորտային միջոց Երևան-Արմավիր-Երևան երթուղում կանոնավոր ապօրինի ուղևորափոխադրումներ է իրականացնում՝ չնայած այն հանգամանքին, որ երթուղու սպասարկումը հանձնվել է «Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ին։ Այս մասին հայտնեցին «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից:«Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը մտահոգություն ունի՝ պատկան մարմինները անգործություն են դրսևորում:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքային հերթական այցն է կատարել Գյումրիում ԱՏԳ սպասարկման կենտրոնի համար նախատեսված տարածք` հետևելու իրականացվող աշխատանքների ընթացքին:
Այսօր՝ օգոստոսի 13-ին, Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ՊԵԿ-ը բավարար տվյալներ է հավաքել 2017-2018 թվականներին ՀԴՄ-ների գնման գործընթացում չարաշահումների վերաբերյալ քրեական գործ հարուցելու համար:
Այսօր՝ օգոստոսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հայտարարեց, որ տոկոսային հարաբերությամբ 2019 թվականի 7 ամիսների ընթացքում ավելի շատ խախտումներ են հայտնաբերվել, քան 2018 թվականին, չնայած նրան, որ 2018 թվականի 7 ամիսների ընթացքում ավելի շատ միջոցներ են ձեռնարկվել:
Այսօր՝ օգոստոսի 13-ին, Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հայտարարեց, որ,
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, հետամուտ լինելով զանգվածային լրատվության միջոցներում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի կողմից 2017-2018 թվականների ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման գործընթացում թույլ տրված հնարավոր չարաշահումների վերաբերյալ հրապարակումներին, անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել դրանց բացահայտման ուղղությամբ։ Այս մասին Ankakh.com-ին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: