Հայերեն   English   Русский  
Պետական եկամուտների կոմիտե
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները՝ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների հետ համատեղ, օրերս Բագրատաշենի անցակետում զննության են ենթարկել ՀՀ քաղաքացի Մ.Հ.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը:
«Չեմ պատկերացնում, որ մենք կգանք, կհասնենք այնպիսի մի օրվա, որ եթե ինձ հարցնեք, կամ հետագա ՊԵԿ ղեկավարությանը հարցնեք՝ արդյոք կա՞ կաշառակերություն ձեր համակարգում, ինքը ինքնավստահ ձեւով ասի՝ միանշանակ չկա»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ ի պատասխան հարցադրման, թե ինչպե՞ս է, որ ՊԵԿ-ում մինչ օրս կաշառք վերցնող անձինք կան և ինչո՞ւ հնարավոր չեղավ նոր Հայաստանում հասնել նրան, որ ՊԵԿ-ում բացառվի կաշառակերությունը:
Այսօր՝ օգոստոսի 1-ին, Կառավարության նիստից հետո ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու հարցին:
Այսօր՝ օգոստոսի 1-ին, Կառավարությունում լրագրողների հետ զրույցի ընթացքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը տեղեկացրեց, որ այս տարվա 6 ամիսներին Հայաստան է ներկրվել 68 հազար ավտոմեքենա, մինչդեռ 2018-ին ողջ տարվա ընթացքում ներկրվել էր 67 հազար ավտոմեքենա: «Կարծում ենք, որ ոչ միայն կրկնապատկվելու է, այլ, եռապատկելը չեմ կարող ասել, որովհետեւ հնարավոր է, որ ինչ-որ փուլում երկրաչափական պրոգրեսիայով կաճի մեքենաների ծավալները»,-ասաց նա:
Պետական եկամուտների կոմիտեի և «Էքսպերտիզ Ֆրանս» Ֆրանսիայի միջազգային փորձագիտության գործակալության միջև հուլիսի 9-ին խորհրդատվական ծառայության պայմանագիր է կնքվել`
Այսօր՝ հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձել է մի շարք հարցերի:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 2-4- ը Բրյուսելում մասնակցել է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) 23-րդ ընդհանուր ժողովին: Միջոցառմանը մասնակցել են կառույցին անդամակցող 44 երկրների հարկային մարմինների ղեկավարներ և բարձրաստիճան այլ պաշտոնատար անձինք:
Պետական եկամուտների կոմիտեում հունիսի 19-ին կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության (Agence Française de Développement - AFD) Միջին Արևելքի, Արևելյան Եվրոպայի և Ասիայի գրասենյակի փոխտնօրեն Մարի Բյոռնսոն-Լանգենի կողմից գլխավորած պատվիրակության հետ:
Հարկ վճարողները գնահատել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի սպասարկման ծառայությունները և հսկողական գործառույթները: Համաշխարհային բանկի հարկային վարչարարության արդիականացման ծրագրի շրջանակում անկախ փորձագիտական կազմակերպությունը 2018թ.-ին հարկ վճարողների շրջանում հարցում է անցկացրել: Հարցման մասնակիցների կարծիքով հարկային վարչարարության գործառույթների ավտոմատացման շնորհիվ բիզնեսի ծախսերը կրճատվել են, իսկ հարկային մարմնի հետ շփումը նվազել է: Այնուամենայնիվ, հարցվածների 77%-ը կողմ է համագործակցել հարկային ...
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունում անցկացվել է բաց դաս՝ Առաջնորդության դպրոցի ունկնդիրների համար: ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը մասնակիցներին ներկայացրել է կոմիտեում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և զարգացման ուղղությամբ վերջին շրջանում կատարված աշխատանքները, ինչպես նաև կառավարման, նախագծերի արդյունավետ իրականացման նորարարական մոտեցումները և բիզնես գործընթացները:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: