Հայերեն   English   Русский  
Պետական եկամուտների կոմիտե
Պետական եկամուտների կոմիտեյից տեղեկացնում են, որ կոմիտեն վերջին շրջանում նկատել է հնարավոր մանիպուլյացիայի նոր մեխանիզմ. քաղաքացիները, թաքցնելով աճուրդից ձեռքբերման փաստաթղթերը, մաքսային մարմիններին ներկայացնում են միջնորդ կազմակերպության կողմից տրված հաշիվ-ապրանքագիր, որում արտացոլված ապրանքի գինն էականորեն տարբերվում է տվյալ ավտոմեքենայի աճուրդում վաճառքի գնից:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ներկայացուցիչների հետ:
Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում հսկողության են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած՝ Իրանի քաղաքացի Մ.Ա-ի կողմից շահագործվող ավտոբուսը:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության, Սյունիքի տարածաշրջանային բաժինների աշխատակիցներըև ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողները «Ագարակ» պետական սահմանային անցակետում Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Գ.Վ-ի նկատմամբիրականացված հսկողության արդյունքում վերջինիս բաճկոնի աստառի ներսից`պոլիէթիլենային 2փաթեթում,հայտնաբերել են 109 գրամ ընդհանուր քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութի նմանվող սպիտակ գույնի փոշենման զանգված։
Ռուսաստանում տեղի է ունեցել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 30-րդ նիստը, որին մասնակցել է Պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սուրեն Մելիք-Իսրայելյանը:
Պետական եկամուտների կոմիտեն ընդլայնում է հարկային և մաքսային ոլորտներում միջազգային համագործակցությունը:
Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետի մուտքի ուղեփակոցի մոտ հսկողության են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած՝ քաղաքացի Կ.Ա.-ին պատկանող ավտոմեքենան: Մաքսային տեսազննման ընթացքում տրանսպորտային միջոցի դիմացի նստատեղի տակից հայտնաբերվել է 3.5կգ քաշով տարբեր դեղորայք:
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակության` Իտալիա կատարած այցի շրջանակում ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը և Իտալիայի եկամուտների գործակալության ղեկավարի տեղակալ Պաոլո Բարբանտինին հաստատել են 18 ամսվա համագործակցության աշխատանքային ծրագիր:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս «Բագրատաշեն» պետական սահմանային անցակետում զննման ենթարկելով Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Մ.Մ-ին՝ նրա մարմնի տարբեր հատվածներից հայտնաբերել են ինքնակպչուն ժապավեններով փաթեթավորված յոթ փաթեթ՝ 649.6 գրամ ընդհանուր քաշով դեղնասպիտակավուն զարդերի պարունակությամբ:
Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ մամուլի այն հրապարակումներն, ըստ որոնց հարկային մուտքերը չեն ապահովվել և կատարվել են կեղծիքներ, չեն համապատասխանում իրականությանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: