Հայերեն   English   Русский  
ՀՀ պաշտպանության նախարարություն
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 16-ի նիստում պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տվեց կրթության, մշակույթի եւ սպորտի ոլորտներում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիներին:
ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ՀՀ Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ
2020 թվականի հունվարի 13-ին ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ, այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան, որտեղ ՀՀ զինվորական դատախազը ներկա է գտնվել զորակոչի կազմակերպման գործընթացին, անձամբ հետևել է անցկացվող վիճակահանությանը, դրա անցկացման կարգին և պայմաններին:
ՀՀ Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։Ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են հերթափոխի մեկնող անձնակազմի հանդերձանքը, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, հրահանգավորել խստորեն պահպանել անվտանգության կանոնները։
Հունվարի 10-ին հերթական նիստն է անցկացրել ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:
ՀՀ Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ
Մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը և կարգապահությունն ստուգելու նպատակով ենթակա զորամասերի մարտական հենակետեր է այցելել 5-րդ զորամիավորման հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալը:
Հունվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Պավել Չեպլակին և ռազմական կցորդ, գնդապետ Քշիշտոֆ Միկոլայեկին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:
2020 թվականի հունվարի 6-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պայմանագրային զինծառայող Գեղամ Խաչատրյանը, իրեն կցված գնդացրից կրակոց կատարելով, ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: