Վաղը Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը կհայտարարի առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածուի անունը: Գրեթե կասկած չկա, որ ԱԶԿ-ի թեկնածուն ներկայիս վարչապետ Թայիփ Էրդողանը կդառնա: Անկարայի առևտրի պալատի համաժողովների կենտրոնում կազմակերպված միջոցառման ժամանակ Էրդողանի տարվա ընկերը` ԱԶԿ-ի փոխնախագահ Մեհմեդ Ալի Շահինը, կհայտարարի իրենց թեկնածուի անունը: