ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Թուրքիային սնանկացմամբ, եթե Սիրիայից ամերիկյան զորքերի հեռանալուց հետո Անկարան իր գործողությունների ընթացքում գրոհի սիրիական քրդերի վրա:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երեկ հայտնեց իր «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) թեկնածուի անունը 2019 թ. մարտի 31-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Ստամբուլի քաղաքապետի ընտրության համար: Այդ թեկնածուն Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բինալի Յըլդրմն է:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին (ԱԽ) այն պատճառով, որ որևէ մահմեդական երկիր նրա մշտական անդամ չէ: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Yeni Safak թերթին:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մեղադրել է միլիարդատեր Ջորջ Սորոսին իր երկրում 2013 թ. կազմակերպված բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: Այդ մասին նա հայտարարել է այսօր Անկարայում ելույթ ունենալիս:
Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի իշխանությունները գաղտնի համաձայնության են եկել ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի ազատման հարցում նրա գործով հաջորդ դատական քննությունից հետո:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը շարունակում է աշխատել ապստամբների կողմից գրավված սիրիական Ւդլիբ նահանգի առնչությամբ հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ: