Հայերեն   English   Русский  
նախագահական ընտրություններ
The Daily Beast պարբերականի փոխանցմամբ` ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը հետաքննում է 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին ազդելու Մերձավոր Արևելքի երկրների փորձերը: Գրում է Gazeta.ru-ն:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ ռուսական կողմն, իբրև, միջամտում է Ուկրաինայի ընտրություններին: Գրում է Gazeta.ru-ն:
Ինչպես հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստակայանը, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին դիմել է երկրի ժողովրդին երեկ անցկացված նախագահական ընտրությունների կապակցությամբ:
Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հաղթել է ընտրություններում: Այդ մասին հաղորդում է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրատեղամասերի ձայների 99.7 տոկոսը հաշվելուց հետո:
Հոկտեմբերի 28-ի քվեարկության արդյունքում 25 թեկնածուներից ոչ ոք չստացավ հաղթանակի համար անհրաժեշտ ձայներ: Երկրորդ փուլում մասնակցում է առավել թվով ձայներ ստացած երկու թեկնածու՝ Սալոմե Զուրաբիշվիլին, որին պաշտպանում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, և Գրիգոլ Վաշաձեն՝ ընդդիմադիր «Ուժը միասնության մեջ է» միավորման թեկնածուն: Ի դեպ, այդ միավորման կազմում է երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու «Միասնական ազգային շարժումը»:
2020թ.-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցությունը հանդես կգա սեփական թեկնածուով:
Հայկական ծագումով ամերիկացի գործարար, Reddit սոցիալական ցանցի և «Initialized ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը «Quartz» թվային նորությունների թերթին տված հարցազրույցի շրջանակներում պատմել է Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու ցանկության մասին: Գրում է Rusarminfo.ru-ն:
Նա ստացավ ձայների 55%-ը, նրա հակառակորդը՝ ձախ Աշխատավորների կուսակցության թեկնածու Ֆեռնանդու Ադդադը՝ 45%-ը:
Fox News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակն ամենավատ բան էր, որ կարող էր տեղի ունենալ Ռուսաստանի համար: Գրում է Gazeta.ru-ն:
Առաջիկա կիրակի՝ հոկտեմբերի 28-ին, Վրաստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ։ Այն կլինի ուղիղ կերպով նախագահի վերջին ընտրությունը։ Այլևս ամբողջությամբ խորհրդարանական կառավարման համակարգի անցած Վրաստանում հետագայում նախագահ կընտրի 300 հոգանոց ընտրական կոլեգիան։ Ընդ որում, 2017թ․ սահմանադրական փոփոխություններով նախագահի լիազորությունները բավականին կրճատվել են։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: