1. Հին մանրադրամների անձրև, Ռուսաստան, 1940 թ:1940թ.-ին ռուսական գյուղի բնակիչների վրա մանրադրամների անձրև տեղաց: Մինչ օրս դրա պատճառը հայտնի չէ: Հավանական է համարվում այն տարբերակը, ըստ որի փոթորիկը գանձեր է օդ բարձրացրել և գցել երջանիկ գյուղ: Նման դեպք գրանցվել է նաև անգլիական Հենհեմե քաղաքում: