Թվում է, թե աթոռները ոչ մի կապ չեն կարող ունենալ մարդու անձնային հատկանիշների հետ, սակայն աթոռ ընտրելիս մենք ենթագիտակցորեն ընտրում ենք այն մեկը, որը ինչ որ կերպ կապ ունի մեր ներքին զգացմունքների հետ: Աթոռը մեզ կարող է թվալ հարմարավետ, որի վրա կցանկանանք նստել հանգստանալու նպատակով, կարող է թվալ շատ խիստ` ստիպելով մեզ զգաստանալ և նստել խիստ կեցվածքով կամ խիստ գործնական` առաջացնելով այնպիսի զգացողություն, որ դրա վրա նստելով` մենք կաշխատենք ավելի արդյունավետ: