Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել են 253 մլն դրամով: Սակայն այս ցուցանիշը կառավարությանը չի բավարարում, և բոլոր ուղղություններով տարվող աշխատանքները նպատակ ունեն բարձրացնել Հայաստանում բիզնեսով զբաղվելու գրավչությունը: