Հայերեն   English   Русский  
ավիավթար
Շիրակի մարզում, հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։30-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի Գելա Նակաշիձեն Երևան-Գումրի-Բավրա ավտոճանապարհի 142-րդ կմ հատվածում՝ Ախուրյանի վարչական շրջանում, իր վարած Daewoo մակնիշի ՏՏ B 880 համարանիշի QZ 880 համարանիշի բեռնատար կցորդով դուրս է եկել ճաբապահի եթրեևեկելի գուց և կողաշրջվել։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 7-ին սպասվող ջրամատակարարման հետեւյալ ընդհատումների մասին.
Ապրիլի 27-ին, ժամը 00.20-ին, Երեւանի Վ. Սարգսյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա եւ «Հունդայի» մակնիշի թիվ 44 համարի երթուղային ավտոբուսը:
Լեհ դատախազները հայտարարել են, որ 2010 թ. Ռուսաստանի տարածքում Լեհաստանի նախագահին տեղափոխող ինքնաթիռի վթարի նոր վերլուծությունը ցույց է տալիս, որ երկու ռուս օդային երթեւեկության կարգավարները եւ կարգավարական աշտարակում երրորդ անձը միտումնավոր կերպով նպաստել են աղետին:Ռուսաստանի կառավարությունը կտրականապես հերքել է մեղադրանքները:Լեհաստանի ազգային դատախազ Մարեկ Կուժինսկին նշել է. «կասկած չկա, որ վթարի պատճառներից մեկը եղել է կարգավարական աշտարակի աշխատակիցների վարքագիծը: Նրանք պետք է մեղավոր ճանաչվեն ...
Մարտի 28-ին՝ ժամը 21:16-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Հարավային Սուդանում վթարի ենթարկված ինքնաթիռի բոլոր ուղեւորները եւ անձնակազմի անդամները փրկվել են: Այս մասին հայտնում է Associated Press-ը, վկայակոչելով Վաու քաղաքի օդանավակայանի ներկայացուցչին: Մի քանի լրատվամիջոցներ ավելի վաղ հաղորդել էին, որ ինքնաթիռում եղել է 44 մարդ, եւ բոլոր նրանք, ենթադրաբար մահացել էին: Օդանավակայանի աշխատակիցներից մեկը նշում է, որ ինքնաթիռի դուռը բաց է եղել, ինչը թույլ է տվել փրկարարներին արագ տարհանել բոլոր ուղեւորներին:
Առնվազն հինգ հոգի է զոհվել Ավստրալիայի Մելբուրն քաղաքում, երբ փոքր ինքնաթիռը բախվել է առեւտրի կենտրոնին: Նշվում է, որ բոլոր 5 զոհերը եղել են ինքնաթիռի մեջ: Մոլում դեպքի պահին գտնվողներից ոչ մեկ բարեբախտաբար չի տուժել:Զոհերը ենթադրաբար ԱՄՆ քաղաքացիներ են, սակայն ԱՄՆ դեսպանատունը Ավստրալիայում դեռևս չի հաստատել այս լուրերը, միայն ասելով, որ այժմ նրանք աշխատում են տեղական իշխանությունների հետ:
Թուրքական կենտրոնական Սիվաս նահնագի Աքընջըլար շրջանում ուղևորատար ավտոբուս է կողաշրջվել: Ինչպես հաղորդում է թուրքական «Haber 7» թերթը, ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից, կողաշրջվել, ինչ հետևանքով մեկ մարդ մահացել է, 36 ուղևոր՝ վիրավորվել:
Վեց մարդ զոհվել է կենտրոնական Իտալիայում փրկարարական ուղղաթիռի վթարի հետևանքով։Ուղղաթիռը վթարվել է այն շրջանում, որտեղ օրեր առաջ հյուրանոցը հայտնվել էր հսկայական ձնահյուսքի տակ։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: