Հայերեն   English   Русский  
ավիավթար
ՀՀ առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի աշխատակիցները հունվարի 22-ին, ժամը ժամը 11.55-ին Ռուսաստանի Դաշնության Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին (Պավլովի շրջան) տեղի ունեցած ավտովթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները ճշտելու նպատակով դեռ երեկ, ժամը 17:00-ին կապվել են Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցի ընդունարանի հերթապահ բժշկի հետ։
Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հաղորդակցության նախարարությունը երկու փորձագետների մասնակցությամբ հանձնաժողով կուղարկի Ղրղզստան բեռնատար ինքնաթիռի կործանման պատճառները հետաքննելու համար: Այս մասին նշված է տրանսպորտի նախարարության հաղորդագրությունում:
Հունվարի 16-ին Ղրղզստանում թուրքական Turkish Airlines ավիաընկերությանը պատկանող Հոնկոնգից Բիշքեք թռիչք իրականացնող բեռնատար ինքնաթիռ է կործանվել:
Ստորջրյա «Ֆալկոն» ապարատը հայտնբերել է կործանված Ту-154 ինքնաթիռի առաջին սև արկղը: Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:Սև արկղերը կօգնեն փորձագետներին որոշել ողբերգության պատճառները: Ներկայում հիմնական վարկածները կապված են օդանավի անսարքության հետ: Ենթադրվում է, որ կամ շարժիչի մեջ որևէ օտար մարմին է ներթափանցել, կամ վատ որակի վառելիքն է եղել պատճառը: Ահաբեկչական հարձակման նշանները անվտանգության ծառայությունները դեռ չեն հայտնաբերել:Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ի առավոտյան ՌԴ պաշտպանության ...
Դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ինքնաթիռի կործանման հետևանքով մահացածների թվում է Ալեքսանդրովի անվան Անսամբլի արտիստ, «Օպերայի ուրվական» մյուզիքլի աստղ Հովհաննես Գեորգիյանը: Այդ մասին գրում է Rusarminfo-ն:
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը որոշել է Գրոզնիում Հանրապետական մանկական հիվանդանոցը վերանվանել Սոչիում վթարի ենթարկված ինքնաթիռի ուղևորներից մեկի՝ Էլիզավետա Գլինկայի (հայտնի է որպես Բժիշկ Լիզա) անունով: Նա այս մասին գրել է իր Instagram- ում:«Նա իր կյանքը նվիրել է ամենաազնիվ գործին՝ փրկել է երեխաներին աշխարհի թեժ կետերում: Ունենալով գերազանց բժշկական կրթություն՝ նա կարող էր հեշտությամբ աշխատել ցանկացած հիվանդանոցում, սակայն Էլիզավետան ընտրեց դժվարին ճանապարհը՝ աջակցել նրանց, ովքեր ...
Այսօր գիշեր Boeing 727 բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Կոլումբիայի տարածքում: Առնվազն երեք մարդ զոհվել է:Ինքնաթիռում վթարի պահին գտնվել են անձնակազմի վեց անդամներ: Նրանցից երեքի մարմինները հայտնաբերվել են դեպքի վայրում, ևս երկու մարդ ծանր վիրավորում է ստացել, իսկ մեկը դեռևս համարվում է անհայտ կորած:Վթարի վայրում հրդեհ է բռնկվել, այնտեղ է մեկնել հրշեջ բրիգադ: Ողբերգության պատճառների մասին դեռևս հայտնի չէ:
Յակուտիայի Բուլունսկի շրջանում վթարային վայրէջք կատարած Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը պատկանող ինքնաթիռում գտնվող բոլոր ուղևորները փրկվել են: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ հղումով անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:ՊՆ-ի ունեցած տվյալներով՝ 16 մարդ ծանր վնասվածքներ է ստացել:Նշենք, որ դեպքի պահին ինքնաթիռում գտնվել են 32 ուղևորներ ու 7 հոգանոց անձնակազմ:
Բրազիլական «Շապեկոենսեին» հռչակվեց Հարավամերիկյան գավաթի խաղարկության հաղթող
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: