Հայերեն   English   Русский  
ավիավթար
Ինդոնեզիայի Ռիաու կղզու տարածքում ոստիկանական ինքնաթիռ է վթարի ենթարկվել, ինչի հետանքով 12 մարդ է զոհվել: Գրում է Russian.rt.com-ը:
Երեկ Կոլումբիա թռչող ինքնաթիռի կործանումից ողջ մնացած բորտուղեկցորդուհիներից մեկը՝ Խիմենա Սուարեսը, հայտնել է լրատվամիջոցներին, որ կործանման պատճառ է հանդիսացել վառելիքի սպառումը:
Ինքնաթիռը, որում գտնվում էր 72 ուղևոր, այդ թվում Բրազիլիայի «Շապեկոենսե» ակումբի ֆուտբոլիստները վթարի է ենթարկվել Կոլումբիայում: Այս մասին հայտնում է Univision հեռուստաալիքը:
ԵՄ սահմանային ՖՐՈՆՏԵՔՍ գործակալության աշխատակիցների ինքնաթիռը Մալթայում վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ: Այս մասին հայտնում են օդանավակայանից:
Իրանի Սիսթան եւ Բելուջիսթան նահանգում կործանվել է Իսլամական հեղափոխության պահապան կորպուսին պատկանող հետախույզ օդանավը։
Star Tribune պարբերականի փոխանցմամբ` ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում ուղղաթիռ է վթարի ենթարկվել: Ընդ որում` ուղղաթիռի վթարից հետո զոհերի մասին տվյալներ չեն փոխանցվել: Ուղղաթիռը վթարի ենթարկվել է բնակելի թաղամասից ոչ մեծ հեռավորության վրա գտնվող ամայի տարածքում: Գրում է Gazeta.ru.-ն:
Ալպերում շվեյցարական ռազմական ուղղաթիռ է վթարի ենթարկվել: Այդ մասին հայնտում է RTS հեռուստաընկերությունը՝ հղում անելով Շվեյցարիայի պաշտպանության նախարարությանը: Գրում է Eurointegration.com.ua-ն:
Կանադայի Քվեբեկ նահանգում վայրէջքի պահին թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել: Ավիավթարի հետևանքով երկու մարդ է զոհվել: Գրում է Russian.rt.com-ը:
Սլովակիայում` Բանսկա Բիստրիցա քաղաքից ոչ մեծ հեռավորության վրա, այսօր գիշերը շտապ օգնության ուղղաթիռ է վթարի ենթարկվել: Ուղղաթիռում գտնվող օդաչուն, երկու բժիշկները և հիվանդը զոհվել են: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Միացյալ Նահանագների Ալյասկա նահանգում թեթև շարժիչով երկու ինքնաթիռներ են բախվել: Երկու ինքնաթիռներում 5 անձ է գտնվել, որոնք վթարի հետևանքով զոհվել են: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: