Թեհրանի մոտակայքում կործանված ինքնաթիռն արտադրվել էր 2016 թվականին և վերջին անգամ տեխնիկական սպասարկում էր անցել հունվարի 6-ին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության մամուլի ծառայությանը:
Հունվարի 6-ին, ժամը 16:10-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ոստան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը. կա տուժած:
«Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը օգոստոսի 19-ին, ժամը 21։04-ի սահմաններում Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն, ինչի հետևանքով պոչամասը վնասվել է։
Պակիստանում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհերի թիվը 15-ի է հասել: Այդ մասին հայտնում է AFP լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի փրկարար ծառայությանը: Գրում է Russian.rt.com-ը:
Ադրբեջանի ՌՕՈւ ինքնաթիռը հանկարծակի անհետացել է ռադարների տեսադաշտից ուսումնական թռիչքի ժամանակ, տեղեկացրել է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը...