Հարավային Սուդանում վթարի ենթարկված ինքնաթիռի բոլոր ուղեւորները եւ անձնակազմի անդամները փրկվել են: Այս մասին հայտնում է Associated Press-ը, վկայակոչելով Վաու քաղաքի օդանավակայանի ներկայացուցչին: Մի քանի լրատվամիջոցներ ավելի վաղ հաղորդել էին, որ ինքնաթիռում եղել է 44 մարդ, եւ բոլոր նրանք, ենթադրաբար մահացել էին: Օդանավակայանի աշխատակիցներից մեկը նշում է, որ ինքնաթիռի դուռը բաց է եղել, ինչը թույլ է տվել փրկարարներին արագ տարհանել բոլոր ուղեւորներին: