Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկությունում կայացան խմբային փուլի առաջին հանդիպումները, որոնցից մի քանիսը դարձան մարզական վերլուծաբանների ու թերթերի քննարկման առարկա: Ընդհանուր առմամբ 1-ին տուրն անցավ բավական կանխատեսելի սցենարով: Գլխավորապես հաղթեցին ֆավորիտները, եղան նաև անակնկալներ: Բացի այդ, այս տարվա մրցաշարին, որը ներկայիս ձևաչափով անցկացվում է արդեն 17-րդ անգամ, բնորոշ են որոշ առանձնահատկություններ: