Հայերեն   English   Русский  
արծաթե մեդալ
Եռացատկորդ Լևոն Աղասյանն արծաթե մեդալակիր է դարձել Հունաստանում անցկացված International Jumping Meeting միջազգային մրցաշարում:
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք Եվրոպական օլիմպիական 2-րդ խաղերից առաջ Իսպանիայում կայացած սամբոյի Եվրոպայի առաջնությունը կարևոր և պատասխանատու ստուգատես էր ուժերի փորձարկման համար:
Կիևում կայացած ուկրաինացի հանրահայտ ըմբիշներին և մարզիչներին նվիրված 23-րդ հուշամրցաշարում 65 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր դարձավ Վալոդյա Ֆրանգուլյանը:
Բաթումում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գյումրեցի ծանրորդ, 2019 թվականի Հայաստանի չեմպիոն Սամվել Գասպարյանը 102 կգ քաշային կարգում, երկամարտում գրանցելով 377 կգ (168+209) արդյունք, նվաճեց արծաթե մեդալ և հռչակվեց աշխարհամասի փոխչեմպիոն:
Բաթումում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 102 կգ քաշայինների պայքարում Հայաստանի հավաքականից պայքարի մեջ մտան Սամվել Գասպարյանն ու Արսեն Մարտիրոսյանը: դարձավ արծաթե մեդալակիր:
Հայաստանի լեռնադահուկավազքի հավաքականի Աշոտ Կարապետյանը միջազգային մրցաշարում դարձել է արծաթե մեդալակիր:
Հայաստանի Հանրապետության ջրացատկի հավաքականի անդամներ Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրներ զույգը 10 մ աշտարակից սինքրոն ցատկ ձևում դարձել է ջրացատկի միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացված 23-րդ «Գրան Պրի»-ի խաղարկության արծաթե մեդալակիր:
Պատանի բադմինթոնիստները մարտի 23-25-ը Իսրայելում մասնակցեցին միջազգային մրցաշարի: Հայաստանը ներկայացրին Գայանե Մամաջանյանը (Մ15), Սվետլանա Բոյաջյանը (Մ15) եւ Էլեն Տիրատուրյանը (Մ13): Նրանք ուժերը փորձեցին երեք մրցաձեւում` աղջիկների մենախաղեր, աղջիկների զուգախաղեր և խառը զուգախաղեր:
Ռիոյում կայացած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականի մեդալների հաշվարկը բացեց Սիմոն Մարտիրոսյանը: 19-ամյա հայ մարզիկը լավագույն կողմերվ դրսևորեց իրեն: Նա երկամարտում ցույց տվեց 417 կգ արդյունք (190 կգ +227 կգ)՝ նվաճելով արծաթե մեդալ և հռչակվելով օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը հրապարակել է 2008-ի օլիմպիական խաղերի մասնակցիների դոպինգ նմուշների հերթական վերստուգումների արդյունքներով դրական դոպինգ թեստ հանձնած հերթական ծանրորդների անունները, որոնց թվում են Ղազախստանի 4, Բելառուսի ու Չինաստանի երեքական, Ուկրաինայի, Ռուսաստանի երկուական ու Ադրբեջանի մեկ ներկայացուցիչ: «Բռնվածների» թվում է նաև մինչև 85 կգ քաշային կարգում 2008-ի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Բելառուսը ներկայացնող Անդրեյ Ռիբակովը: Այս մասին գրում է Armfootball-ը:Ծանրամարտի ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: