Հայերեն   English   Русский  
ծննդյան տարեդարձ
Թեև Քորթնի Քարդաշյանի և Սքոտ Դիսիկի ամուսնալուծությունից հետո գրեթե մեկ տարի է անցել, սակայն զույգը դեռևս ջերմ հարաբերությունների մեջ է: Գրում է Spletnik.ru.-ն:
«1971 թ. մայիսի 17-ին՝ Շչոլկինի ծննդյան 60-ամյակի օրը, Բելգորսկի (Կարասուբազար) թիվ 1 դպրոցի (որտեղ սովորել է Շչոլկինը) պատին հետմահու բացվեց նրա բրոնզե հուշաքանդակը՝ իր իսկ խոսքերով. «Ես երջանիկ եմ, որ կարողացա օգուտ բերել հայրենիքիս»,- մի օր կարդացի լրագրից պատռված թղթի կտորին:
Այսօր՝ մայիսի 20-ին, լեգենդար երգչուհի, դերասանուհի և նորաձևության կուռք Շերը դարձավ 70 տարեկան: Ի պատիվ հանրահայտ արտիստի ծննդյան տարեդարձի անդրադառնանք նրան բնութագրող տասը հետաքրքրիր փաստերին:1.Շերիլին Սարգսյանը, ով ծնվել է 1946 թվականի մայիսի 20-ին, համարվում է ամերիկյան տաղանդավոր երգչուհի, դերասանուհի, արվեստի գործիչ և նորաձևության կուռք:
«Երջանկությունը մարդու մոտ գալիս է տարբեր ուղիներով: Իմ առջև այն կանգնեց մոտ երեսունհինգ տարեկան նիհարավուն, բարձրահասակ, շիկահեր տղամարդու կերպարով… և առաջարկեց նկարվել կինոյում: Ես շփոթված հարցրի. «Իսկ ի՞նչ պետք է անեմ»: «Ձեզ ամեն ինչ կասեն»: Անծանոթն ինձ տվեց հասցեն ու անհետացավ»:124 տարի առաջ` 1892-ի մայիսի 19-ին Երևանում ծնվեց հայկական կինեմատոգրաֆի, հայ գեղարվեստական կինոյի ռեալիստական ուղղվածության կանխորոշողը, դերասան, սցենարիստ և կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը:
Ծնվել է 1940 թ. մայիսի 14-ին Երևանում: 1965 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի անգլիական բաժինը:
Մարկ Ցուկերբերգը ծնվել է Նյու Յորքի հարուստ թաղամասերից մեկում 1984 թվականի մայիսի 14-ին: Համակարգչի և ծրագրավորման նկատմամբ հետաքրքրությունը նրա մոտ առաջանում է դեռ ցածր դասարաններում: 9-րդ դասարանում Մարկն ստեղծում է ամերիկյան հանրահայտ "Risk" խաղի համակարգչային տարբերակը:
Ապրիլի 21-ին՝ հինգշաբթի օրը, թագուհի Էլիզաբեթ II-ը դարձավ 90 տարեկան: Նա ղեկավարում է Մեծ Բրիտանիան դեռևս 27 տարեկանից: Թեև թագուհին շատ զբաղված է կառավարելով միապետությունը՝ այնուամենայնիվ նա մեծ ուշադրություն է դարձնում նաև իր զգեստապահարանին: Էլիզաբեթ II-ի ծննդյան տարեդարձի օրը ներկայացվել էին բոլոր այն զգեստներն ու աքսեսուարները, որոնք ձևավորում են թագուհու կերպարը: Ահա թե ինչ է պարզվել ուսումնասիրության արդյունքում՝1.Թագուհի Էլիզաբեթ II-ը երբեք շատ բարձր կրունկներ չի կրել:2.Հանրության մեջ ...
Այսօր՝ մարտի 28-ին, Լեդի Գագան դարձավ 30 տարեկան: Փոփ աստղը սկսել է նշել իր ծննդյան տարեդարձը դեռևս շաբաթ օրը Հոլիվուդի ակումբներից մեկում իր սիրելիի՝ Թեյլոր Քիննեյի և մի քանի այլ ընկերների հետ: Երգչուհին այդ օրը կրում էր ոսկեգույն փայլփլուն զգեստ՝ համադրելով այն բարձր հարթակ ունեցող սև կոշիկների և կրկին փայլփլուն վզնոցի հետ: Քիննեյն իր հերթին կրում էր սև կոստյումի պիջակ, վերնաշապիկ և ջինսեր: Նշենք, որ Լեդի Գագան ոսկյա մատանի էր կրում մատնեմատին իր նշանադրության մատանու փոխարեն: Այս փաստը մարդկանց ...
Երևանի գլխավոր հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878 թվականին Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար)։ 1904 թվականին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստի ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։1917 թվականին եղել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահը՝ ակադեմիայի վիցե-պրեզիդենտի իրավունքներով։ Երկար տարիներ նա ապրում ու ստեղծագործում է Ռուսաստանում, նախագծում ու տարբեր քաղաքներում կառուցում բազմաթիվ շինություններ։ 1919-ին ...
Մարտի մեկին՝ երեքշաբթի օրը, Ջասթին Բիբերը դարձավ 22 տարեկան: Ջասթինը, սակայն, սկսել էր նշել իր ծննդյան տարեդարձը դեռևս կիրակի երեկոյան: Գրեմմի մրցանակին արժանացած երգիչը խստորեն չէր կազմել հյուրերի ցուցակը: Ջասթինին եկել էին շնորհավորելու այնպիսի աստղեր, որոնք, թվում է՝ չպետք է լինեին հյուրերի ցանկում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: