Հայերեն   English   Русский  
ծննդյան տարեդարձ
Գերմանահայ երգչուհի, երգահան, մոդել և դերասանուհի Իվետան ծնվել է Երևանում, սակայն 5 տարեկանում տեղափոխվել է Համբուրգ, Գերմանիա։ 2009 թվականին վերադարձել է Հայաստան և մասնակցել է «Հայ Սուպերսթար» հեռուստանախագծի չորրորդ եթերաշրջանին, որտեղ զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը։ 2012 թվականի մասնակցել է «Գերմանիայի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանին։ Նույն տարում «El Style» ամսագիրը նրան ճանաչել է «Ամենացանկալի հայուհի»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը, հոկտեմբերի 7-ին նշել է ծննդյան 64-րդ ամյակը: Պետության ղեկավարի ստացած նվերների թվում են հազվագյուտ գրքերի հրատարակություն, Մոնոմախի թագի պատճենը, վագրի ձագ եւ նույնիսկ կոկորդիլոս: Ի պատիվ Ռուսաստանի առաջնորդի` Ինդոնեզիայի ղեկավարը կիթար է նվագել և երգել Happy Birthday to You երգը, իսկ Ճապոնիայի եւ Չինաստանի գործընկերները սակե եւ տորթ են նվիրել:
Աշխարհի ամենազդեցիկ դեմքերից մեկը` Վլադիմիր Պուտինը, այսօր դառնում է 64 տարեկան: Նախագահի պարտականությունները նա սկսել է կատարել Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ Բորիս Ելցինի հրաժարականից հետո՝ 1999 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2000 թվականի մայիսի 7-ը։ 2008 թվականի մարտի 8-ից մինչև 2012 թվականը զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը։ 2012 թվականին կրկին ընտրվել է երկրի նախագա և մինչ այսօր կառավարում է հսկայական պետությունը:
Անկախըտարիներ առաջ զրուցել էր Բեկորի տիկնոջ հետ և այսօր հերոսի ծննդյան կապակցությամբ ընթերցողին է ներկայացնում Նելլի Ղուլյանի հիշողությունները:
Շուտով Քարդաշյան-Ջեներ աստղային քույրերից մեկը` մոդել Քենդալ Ջեները, 21 տարեկան կդառնա: Որևէ մեկը չի կասկածում, որ մոդելը իր ծննդյան օրը պատրաստվում է մեծ շուքով տոնել և հենց այդ պատճառով երիտասարդ մոդելը Լաս Վեգասի ամենահայտնի և շքեղ ակումբներից առաջարկներ է ստանում: Ակումբների տնօրինությունները նրան մեկ միլիոն դոլար են առաջարկում, որպեսզի Ջեները հոկտեմբերի 3-ին ծննդյան օրը հենց իրենց մոտ տոնի: Գրում է Popcornews.ru.-ն:
Google անունն առաջացել է Googol բառի կանխամտածված աղավաղումից, որը նշանակում է “տասի հարյուրերորդ աստիճան” ՝ 10100:
Ռոմանոս Մելիքյանը ծնվել է Ռուսական կայսրության Դաղստանի Ղզլար քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի ծխական դպրոցում։ 1900 թվականին ստանձնել է Նոր Նախիջևանի Սուրբ Գևորգ եկեղեցու երգչախմբի ղեկավարի պաշտոնը։ Դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է Ռոստովի երաժշտական ուսումնարան։ Ուսումնառության տարիներին հայկական ժողովրդական երգեր և շարականներ է մշակել երգչախմբի համար։ 1902 թվականին ավարտել է Նոր Նախիջևանի թեմական դպրոցը, որտեղ նրա երաժշտության առաջին ուսուցիչը Գևորգ Չորեքչյանն էր (1945–1954 թվականներին՝ ...
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ:
Բոլոր ժամանակների ամենահայտնի եւ տաղանդավոր երաժիշտներից մեկը` Ֆրեդի Մերկուրին ազգությամբ իրանցի Ֆարոխ Բուլսարան է: Նա ծնվել է 1945 թվականին Զանզիբարում, մեծացել է Հնդկաստանում, իսկ 17 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Անգլիա: Երաժիշտն անուն-ազգանունը փոխել է 1970 թվականին, երբ կիթառահար Բրայան Մեյի եւ հարվածային գործիքներ նվագող Ռոջեր Թեյլորի հետ հիմնել են “Queen” ռոք-բենդը:
Ամերիկահայ գրողը ծնվել է Ֆրեզնոյում, Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում։ Գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: