Առնվազն 16 մարդ է զոհվել, ևս 40-ը վիրավորվել է Ֆրանսիայից Հունգարիա դպրոցական աշակերտների տեղափոխող ավտոբուսի վթարի հետեւանքով: Վթարը տեղի է ունեցել Վերոնայի մոտակայքում:Իտալական ոստիկանության տեղեկություններով՝ ուղևորների մեծ մասը եղել են 15-17 տարեկան աշակերտներ, նրանց ծնողները կամ ուսուցիչները: Նախնական տվյալներով ավտոբուսը ճանապարհից դուրս է եկել եւ բախվել խոչընդոտներին, որից հետո այրվել է: Վթարի պատճառներն առայժմ հայտնի չեն: