Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������
Հունգարական N1TV հեռուստաալիքի լրագրողուհի Պետրա Լասլոն, որը ոտքով հարվածել էր Ռեսկեի ճամբարից փախնող փախստականներին, դատապարտվել է երեք տարվա պայմանական ազատազրկման: Նշենք, որ կինն իր արարքի համար նաև հեռացվել էր աշխատանքից:Միջադեպը տեղի էր ունեցել 2015 թվականի սեպտեմբերին և բուռն քննադատությունների էր արժանացել համացանցի օգտատերերի կողմից:
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը կոչ է արել հեռացնել Հունգարիային Եվրամիությունից: Այս մասին հայտնում է Ria.ru-ն, հղում անելով Die Welt-ին:
Հունգարական N1TV հեռուստաալիքի լրագրողուհուն, որը ոտքով հարվածել էր Ռեսկեի ճամբարից փախնող փախստականներին, սպառնում է ազատազրկում:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան կոչ են անում Եվրոպայի միասնական և համախմբված զինված ուժեր ստեղծել: Նման նախաձեռնության քննարկման կոչով քաղաքական գործիչները դիմել են ԵՄ-ի անդամ այլ երկրների առաջնորդներին ևս: Գրում է Russian.rt.com-ը:
Փետրվարի 22-28-ը Հունգարիայի Գիոր քաղաքում տեղի ունեցավ հրաձգության Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցող 47 երկրների 588 մարզիկների թվում էին նաև հայաստանցի 14 նշանառուները՝ Սեյրան Նիկողոսյանի և Անդրանիկ Այվազյանի գլխավորությամբ:
Եվրախորհուրդը հայտարարել է, որ Հունգարիայում անցկացվելիք հանրաքվեն, որի ժամանակ որոշվելու է ԵՄ-ում ապաստան խնդրող ներգաղթյալների նկատմամբ քվոտայի կիրառման հարցը, կարող է հակասել փախստականների ճգնաժամի հաղթահարման մասին ԵՄ պետությունների ընդհանուր համաձայնությանը: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Հունգարիայում գրանցված փախստականների համար անգլերենի դասընթացներ են կազմակերպվում: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանի սպանության գործով որպես պատասխանող կողմ է ճանաչել Ադրբեջանի եւ Հունգարիայի կառավարություններին։Հաղորդում է news.am-ը`վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական փաստաբանական կենտրոնի կայքը (European Human Rights Advocacy Centre)։ՄԻԵԴ-ը ադրբեջանական եւ հունգարական կողմերից պահանջել է պաշտոնապես պատասխանել սպանված հայ սպայի հարազատների հայցին։ Նշենք, որ Գուրգեն Մարգարյանի հարազատներին ...
Չորեքշաբթի օրը տված հարցազրույցում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել է, որ ԵՄ-ն և Թուրքիան կարող են գաղտնի պայմանավորվածություն ձեռք բերել 400,000-500,000 սիրիացի փախստականների Թուրքիայի տարածքով անմիջապես ԵՄ տեղափոխելու մասին:Օրբանը բազմիցս առճակատումներ է ունեցել իր եվրոպացի գործընկերների հետ տնտեսական քաղաքականության, քաղաքական ազատությունների, իսկ վերջերս արդեն ներգաղթյալների հետ կապված ճգնաժամի պատճառով: Հունգարիայի առաջնորդի նախաձեռնությամբ երկրի արևելյան սահմանի երկայնքով փշալարե ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: