Հայերեն   English   Русский  
Ռիո-2016
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ռիոյում շարունակվող 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 11-ի մրցումներից հետո ոչ պաշտոնական թիմային հաշվարկը:
Ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսը, որը Ռիո-2016-ում նվաճելով Օլիմպիական խաղերի 22-րդ ոսկե մեդալը, այժմ հանդիսանում է անհատական մարզաձևում Օլիմպիադայի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր մարզիկը:
Հայ ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը երեկ վնասվածք է ստացել Օլիմպիական խաղերի մինչեւ 77 կգ քաշայինների հրում վարժության ժամանակ, երբ ծանրաձողի քաշը 195 կգ էր: Ծանրորդին տեղափոխել են հիվանդանոց:Նշենք, որ 20-ամյա մարզիկը համարվում էր Օլիմպիական ոսկե մեդալի գլխավոր հավակնորդներից:
Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերի ժամանակ` ռեգբիի մրցաշարի եզրափակիչ փուլում Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հավաքականների հանդիպումից հետո, Բրազիլիայի ռեգբիի կանանց հավաքականի անդամ` 25-ամյա Իսադորա Սերուլոյին հրապարակայնորեն ամուսնության առաջարկ է ստացել իր ընկերուհուց` 28-ամյա Մարջորի Էնիյանյից, որը որպես կամավոր է աշխատում Օլիմպիադայի շրջանակում:Նշենք, որ Բրազիլիայի հավաքականը մրցաշարում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը, սակայն Իսադորան որոշել է գալ ու հետևել 2 լավագույն թիմերի վճռորոշ խաղին:Եզրափակիչ ...
ԱՄՆ Օլիմպիական թիմը, որը բաղկացած է 554 մարզիկներից, շարունակում է օլիմպիական մեդալներ նվաճելու պայքարը:
Ռիոյի Օլիմպիադան լուսաբանող լրագրողների ավտոբուսը կրակահերթի տակ է հայտնվել: Միջադեպի հետևանքով երկու լրագրող է տուժել: Այս մասին հայտնում է reuters-ը` հղում անելով ականատեսներին:
Դեռ ցանկանու՞մ եք մեկնել Ռիո` դիտելու Օլիմպիական խաղերը: Այս տեսանյութը դիտելուց հետո դժվար թե այդպիսի ցանկություն մնա:Նախքան Ռիոյի Օլիմպիական խաղերի սկիզբը բազմաթիվ ԶԼՄ-ներ և կազմակերպություններ նախազգուշացնում էին, որ այս Օլիմպիադան աչքի չի ընկնելու իր կազմակերպվածության և անվտանգության ապահովման մակարդակով:Տեսանյություն հստակ երևում է, թե ինչպես են գրպանահատները մարդաշատ փողոցի մեջտեղում, առանց կաշկանդվելու փորձում գողություն անել արտասահմանցիներից:
Ռիոյի Օլիմպիական խաղերի ընթացքում հերթական անգամ գրանցվել է տարօրինակ երևույթ: Կանանց սինխրոն ջրացատկի ժամանակ Մարիա Լենկ կենտրոնի լողավազաններից մեկի ջուրը սկսել է կանաչել:
Օլիմպիական խաղերում Ռուսաստանը ներկայացնող հայազգի սուսերամարտիկ Յանա Եգորյանը, որը Ռիոյում երեկ նվաճեց իր կյանքում առաջին Օլիմպիական ոսկին, “Р-Спорт”-ին տված հարցազրույցում կիսվել է իր տպավորություններով:«Երջանիկ եմ, շատ էի աշխատում ու փորձում: Կարծես թե մարզումները զուր չեն անցել: Սա աննկարագրելի է»:Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա արդեն իրեն համարում է կայացած մարզիկ, Յանան պատասխանել է. «Ես երեկ, վաղը և միշտ կլինեմ Եգորյան: Չնայած եթե ամուսնանամ… չէ, հիմա նույնիսկ ազգանունս չեմ փոխի, կմնամ ...
Ռիո 2016-ի ընթացքում տեղի է ունեցել մի ուշագրավ դեպք, որն իրոք ապացուցում է, որ Օլիմպիական խաղերը կոչված են վերացնել ազգերի միջև առկա տարաձայնությունները և սպորտի միջոցով խթանել մարդկային զարգացման ընթացքը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: