Հայերեն   English   Русский  
Ռիո-2016
Օլիմպիական խաղերին հետևողները հավանաբար նկատած կլինեն, որ մի քանի մարզիկներ, մասնավորապես, ամերիկացիները, իրենց մարմինների վրա ունեն փոքր կարմիր շրջանակի տեսք ունեցող բծեր:
Ռիոյում ընթացող ամառային օլիմպիական խաղերի ժամանակ ֆրանսիացի մարմնամարզիկը կոտրել էր ոտքը, ինչից հետո բժիշկները պատգարակով նրան տարել են հիվանդանոց: Շտապոգնության մեքենայի մոտ մարմնամարզիկին պատահել է երկրորդ անհաջողությունը: Բուժաշխատողները նրան վայր են գցել պատգարակից:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ նախագահը ներկա չի գտնվի Ռիո դե Ժանեյրոյում Օլիմպիական խաղերի բացման արարողությանը։«Կարող եմ միայն ասել, որ նախագահի ու աշխատակազմի ղեկավարի ժամանակացույցերում այդպիսի այց պլանավորված չէ, իսկ կառավարության փոխարեն չեմ կարող պատասխանել. ձեր հարցը պետք է կառավարությանն ուղղեք։ Ես այդպիսի տեղեկություններ չունեմ»,- նշել է Պեսկովը:Հիշեցնենք, որ 2016 թվականի Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիո դե Ժանեյրոյում, իսկ բացման ...
Ծագումով վեց պաղեստինցիներ կմասնակցեն Բրազիլիայում կայանալիք Օլիմպիական խաղերին: Նրանցից երեքը Գերմանիայից են, իսկ մեկը ծնվել և մեծացել է Կահիրեում:
Հազարավոր վրացիներ ստորագրահավաք են սկսել, որով կոչ են անում փոխել Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերի բանցման հանդիսավոր արարողության համար նախատեսված վրացի մարզիկների հագուստները:
Հուլիսի 25-ին` կեսգիշերին, հայկական օլիմպիական պատվիրակության առաջին խումբը՝ լողորդները, ծանրորդները և աթլետները, Երևան-Դոհա-Ռիո չվերթով մեկնեց օլիմպիական մայրաքաղաք: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:Ծանրորդների թիմը գլխավորում է հավաքականի գլխավոր մարզիչ` Փաշիկ Ալավերդյանը, իսկ աթլետները խաղերին կմասնակցեն աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի գլխավորությամբ: Ծանրորդների հետ Ռիո չի մեկնել Առաքել Միրզոյանը, ով թիմին կմիանա ավելի ուշ:Հայկական օլիմպիական թիմին ճանապարհելու ...
Բրազիլիայի ոստիկանությունը ձերբակալել է 10 մարդու, որոնք կասկածվում են Ռիո օլիմպիական խաղերի ընթացքում ահաբեկչություններ պլանավորելու մեջ: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Բրազիլիայի արդարադատության նախարարությունը:
Գերմանիական Bild պարբերականը որոշել է չընդգրկել Ռուսաստանի օլիմպիական հավաքականի արդյունքները մեդալների ընդհանուր ցուցակում և չտեղեկացնել ընթերցողներին ռուսների հաղթանակների մասին:
Ռոման Ամոյանի հետ լուրջ զրույց ենք ունեցել, եւ նա ասել է, որ այլեւս չի ցանկանում շարունակել, քանի որ զգում է, որ չի ստացվում: Նա ցանկանում է ավարտել իր սպորտային կարիերան:Գրում է News.am-ը:
Սեպտեմբերի 7-12-ը Լաս Վեգասում (ԱՄՆ) անցկացվեց Եվրոպայի ըմբիշների համար օլիմպիական վարկանիշային առաջին մրցումը՝ մեծահասակների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ Ռիո-2016-ի ուղեգիր նվաճեցին յուրաքանչյուր քաշային կարգի 6-ական ըմբիշներ: Հունահռոմեական և ազատ ոճի Հայաստանի հավաքականները բավարարվեցին մեկ մեդալով, որը նվաճեց 98 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ալեքսանյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: