Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը մայիսի 2-ին Արտաշատում մասնակցեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության սիրողական ֆուտբոլի փոխանցիկ գավաթի` Արարատի մարզային խաղարկության բացման հանդիսավոր արարողությանը:
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ 65 կգ քաշային ըմբիշը ստացել էր ձեռքի բութ մատի վնասվածք, որի հետևանքով հրաժարվել էր հետագա պայքարից:
Բաթումում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գյումրեցի ծանրորդ, 2019 թվականի Հայաստանի չեմպիոն Սամվել Գասպարյանը 102 կգ քաշային կարգում, երկամարտում գրանցելով 377 կգ (168+209) արդյունք, նվաճեց արծաթե մեդալ և հռչակվեց աշխարհամասի փոխչեմպիոն:
Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը բրոնզե մեդալակիր է դարձել է Թուրքիայում անցկացվող մրցաշարի հսկա ոլորավայրէջքում, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:Փհենչհանի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակիցը 3.49 վայրկյան է հետ մնացել մրցաշարի հաղթողից:
Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը Թուրքիայում անցկացված լեռնադահուկային սպորտի վարկանիշային մրցաշարում մարտի 16-ին երկրորդ տեղն է գրավել ոլորավայրէջքում: