Հայերեն   English   Русский  
Սահմանադրական դատարան
Հասարակական կարծիքի Omnibus կենտրոնի անցկացրած հարցման տվյալներով, Կատալոնիայի բնակչության 58,8%-ը կողմ է պետության ինքնավար կարգավիճակին, դեմ է 31,9%-ը, հաղորդում է Росбалт-ը:
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջոցով պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին նախաձեռնող խմբի անդամները:
Հունգարիայի Սահմանադրական դատարանի նախագահի աշխատակազմի ղեկավար Դ. Մեսչինը Երևանում հրաժարվել է պատասխանել Ռամիլ Սաֆարովի դեպքի վերաբերյալ հայ լրագրողների հարցերին: Նա հիմնավորել է, թե անցած տարի իր ղեկավարը հայաստանյան այցի ժամանակ հայտնել է պաշտոնական Բուդապեշտի դիրքորոշումը: Սակայն լրագրողների դիտարկմանը, թե այդ ընթացքում բազմաթիվ հանգամանքներ են փոխվել, մասնավորապես գործը մտել է Եվրադատարան, տիկին Մեսչինը դարձյալ լռել է` հրաժարվելով որևէ մեկնաբանությունից:
ՀՀ փաստաբանների պալատում Սահմանադրական դատարանի նախագահ, ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի և ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մասնակցությամբ փաստաբաններն այսօր քննարկել են Հայաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: