Օդի բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպումը կարգավորվում է ՀՀ Աշխատանքային օրենսգքրի 153-րդ հոդվածով` հիմք ընդունելով աշխատավայրի ջերմաստիճանը: Եթե աշխատատեղերում գործի բնույթից կախված հնարավոր չէ ապահովել պատշաճ ջերմաստիճանային ռեժիմ (օդի լավորակում), հատկապես ծանր ֆիզիկական և լարված մտավոր աշխատանք կատարելու դեպքում, անհրաժեշտ է ստեղծել հովանալու և հանգստանալու հնարավորություն: