Հայերեն   English   Русский  
շոգ
«Ժամը 12:00 դրությամբ Երևանում +36 աստիճան է»: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրում է ԱԻՆ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայություն
Վաղվանից սկսած օդի ջերմաստիճանը կսկսի աստիճանաբար բարձրանալ: Երևանում այսօր կանխատեսվում է մինչև 35, վաղը Արարատյան դաշտում և մայրաքաղաքում, Սյունիքի և Տավուշի հովիտներում ջերմաստիճանը կհասնի 36 աստիճանի: Հուլիսի 3-ին ջերմաստիճանը կհասնի 38-ի, հուլիսի 4-ին և 5-ին ջերմային ալիքը կհասնի իր բարձրակետին, և ջերմաչափը ցույց կտա 39-40 աստիճան:
«Վաղվանից սկսած Երևանում կունենանք +34 աստիճան տաքություն։ Շոգելու ենք»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Վոլգոգրադում բարձր ջերմաստիճանի պատճառով հետիոտնները չեն կարողանում տեղաշարժվել հալվող ասֆալտի վրա: Նշենք, որ ամսի 19-ի դրությամբ ջերմաստիճանը Վոլգոգարդում 45 աստիճան է:
Այսօր շատերը հայտնի վեցթևանի աստղը նույնացնում են հրեական «Դավիթի աստղ»-ի հետ, քանի որ այն համարվում է հրեական ինքնության և կրոնի խորհրդանիշ: 1948 թվականին Վեցաստղը ամրագրվեց նաև Իսրայել պետության պետական դրոշի վրա: Վիքիպեդիայի տվյալներով՝ խորհրդանիշի կիրառումը սկսվել է 17-րդ դարից:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին ՀՀ-ում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն: Սա նշանակում է, որ ջերմաստիճանն էլի կբարձրանա:
Հանրապետության տարածքում օգոստոսի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանն օգոստոսի 13-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 15-ին ևս 1-2 աստիճանով: Քամին հարավային` 2-5 մ/վրկ արագությամբ:
Օգոստոսի 11-15-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: