««Հայհիդրոմետ» ծառայությունը և արտակարգ իրավիճակների նախարարությունը վերջին օրերին պարբերաբար հայտարարություններ են տարածում, թե 40+ ջերմաստիճան չունենք: Ամենաբարձր ջերմաստիճանը 39-ն է, մինչդեռ քաղաքացիները դրսում հալվում են, ուստի բոլորը թերահավատ են կանխատեսումների նկատմամբ: Սակայն, մեր տեղեկություններով, իրականում անցած երկու օրերին օդի ջերմաստիճանը 40-ից բարձրացել է. նախօրեին 43 է եղել, ինչպես նաև առաջիկայում էլ 40+ է սպասվում, սակայն «Հայհիդրոմետին» հրահանգ է իջեցվել այդ մասին չհաղորդել և ամենաբարձր ...