Հայերեն   English   Русский  
������������������������������������������������
Կալիֆոռնիա նահանգի Ռիվերսայդ շրջանում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է առանձնատների վրա, ինչի հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Չորեքշաբթի օրը վեց թուրքական ռազմական ինքնաթիռներ 138 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը։ Այս մասին հաղորդում է Աթենքի լրատվական գործակալությունը, հղում անելով Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբին։ «Բոլոր թուրքական օդանավերը հայտնաբերվել են և գտնվել են հունական կործանիչների նշանառության տակ», - ասել է գլխավոր շտաբի պետը։Թուրքիան հաճախ է խախտում Հունաստանի օդային տարածքը, բայց ոչ նման քանակությամբ: Խախտումները գրանցվել են այն բանից հետո, ինչ Հունաստանի Ազգային անվտանգության նախարարը ...
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են տասնյակ թռչուններ կապված ինքնաթիռի նստատեղերին:
Middle Eastern Airlines ավիաընկերության Բեյրութից Լոնդոն թռչող ինքնաթիռի ուղեւորներից մեկը հրապարակել է ծեծկռտուքի տեսանյութ, որը տեղի է ունեցել թռիչքի ընթացքում:Տեսանյութում երևում է, ինչպես է տարեց տղամարդը հարվածում երիտասարդին, որից հետո երկուսի միջև ծագած ծեծկռտուքին միջամտում են անձնակազմը և այլ ուղեւորներ:Ինչպես հայտնում է Daily Mail-ը, դեպքի պատճառով օդանավը ստիպված է եղել վթարային վայրէջք կատարել Ստամբուլի օդանավակայանում:
Emirates ավիաընկերության չվերթը Օմանից Դուբայ հետաձգվել է այն բանից հետո, ինչ աշխատողները ինքնաթիռում օձ են հայտնաբերել:Ուղեբեռի փոխադրողները նկատել են օձին բեռների պահման սրահում:Ավիաընկերության խոսնակը ԶԼՄ-ներին ասել է, որ օձը հայտնաբերվել է նախքան ուղեւորների ինքնաթիռ տեղափոխվելը:Ինքնաթիռը մի քանի ժամ անց իրականացրել է նախատեսված չվերթը:
Ստորջրյա «Ֆալկոն» ապարատը հայտնբերել է կործանված Ту-154 ինքնաթիռի առաջին սև արկղը: Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:Սև արկղերը կօգնեն փորձագետներին որոշել ողբերգության պատճառները: Ներկայում հիմնական վարկածները կապված են օդանավի անսարքության հետ: Ենթադրվում է, որ կամ շարժիչի մեջ որևէ օտար մարմին է ներթափանցել, կամ վատ որակի վառելիքն է եղել պատճառը: Ահաբեկչական հարձակման նշանները անվտանգության ծառայությունները դեռ չեն հայտնաբերել:Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ի առավոտյան ՌԴ պաշտպանության ...
ԱՄՆ-ի 45-րդ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի սիրելի դուստրը` Իվանկան Թրամփը ակամա կրկին սկանդալի կենտրոնում է հայտնվել: Նյու Յորքից թռիչքի ընթացքում Իվանկայի հասցեին ուղևորներից մեկը մեղադրանքներ և վիրավորական արտահայտություններ է հնչեցրել: Գրում է Russian.rt.com-ը:
JetBlue ավիաընկերությունը հաստատել է, որ երկու ուղևոր դուրս է բերվել ինքնաթիռից՝ Իվանկա Թրամփին վրիավորելու համար: Այս մասին գրում է TIME-ը: Ինքնաթիռի սրահում ուղևորներից մեկը բարկացած հարձակվել է 35-ամյա Իվանկայի վրա, երբ վերջինս ամուսնու ու 3 երեխաների հետ նստած է եղել Նյու Յորքից մեկնող օդանավում, և բացականչել. «Ձեր հայրը կործանում է մեր երկիրը»: Դրանից հետո տղմարդուն և նրա կնոջը դուրս են բերել ինքնաթիռից:JetBlue-ն այնուհետև հայտարարություն է տարածել՝ մեկնաբանելով ինքնաթիռի անձնակազմի գործողությունները: ...
Այսօր գիշեր Boeing 727 բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Կոլումբիայի տարածքում: Առնվազն երեք մարդ զոհվել է:Ինքնաթիռում վթարի պահին գտնվել են անձնակազմի վեց անդամներ: Նրանցից երեքի մարմինները հայտնաբերվել են դեպքի վայրում, ևս երկու մարդ ծանր վիրավորում է ստացել, իսկ մեկը դեռևս համարվում է անհայտ կորած:Վթարի վայրում հրդեհ է բռնկվել, այնտեղ է մեկնել հրշեջ բրիգադ: Ողբերգության պատճառների մասին դեռևս հայտնի չէ:
Յակուտիայի Բուլունսկի շրջանում վթարային վայրէջք կատարած Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը պատկանող ինքնաթիռում գտնվող բոլոր ուղևորները փրկվել են: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ հղումով անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:ՊՆ-ի ունեցած տվյալներով՝ 16 մարդ ծանր վնասվածքներ է ստացել:Նշենք, որ դեպքի պահին ինքնաթիռում գտնվել են 32 ուղևորներ ու 7 հոգանոց անձնակազմ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: