Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ, որն ավելի քան մեկ ժամ է շարունակվել, համակարծիք են եղել Հյուսիսային Կորեայի վրա առավելագույն ճնշման շարունակության անհրաժեշտության հարցում, ինչպես նաև քննարկել առևտրային հարցեր: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության փաստաթղթին: Գրում է Gazeta.ru-ն: