Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������
Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն են զետեղել հունվարի 17-ին Գյումրիում ռուս սահմանապահների բերման ենթարկելու մասին: Չնայած տեղեկատվությունը մեր կողմից արդեն իսկ հերքվել է, ի լրումն հայտնում ենք, որ կայքէջերում տեղ գտած հրապարակումների կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն:
Ինտերնետային կայքէջերում հրապարակվել է «Ոստիկանության աշխատակիցների ապօրինությունները հասցրել են ինքնասպանության փորձի» վերտառությամբ հոդված այն մասին, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ են դիմել նույն քաղաքի բնակիչներ և հայտնել, որ 2014 թ. հուլիսի 1-ին իրենց բնակարան են այցելել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի ծառայողները, խուզարկել են բնակարանը, որից հետո, ժամը 15:00-ի սահմաններում, նրանց դստերը տարել են ոստիկանության բաժին ու մինչև ժամը 23:00-ն ...
2014 թ. հոկտեմբերի 6-ին «galatv.am» կայքում հրապարակված «Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճել է. իշխանությունը զրկվեց միակ հակափաստարկից» հրապարակման առնչությամբ տեղեկացնում ենք, որ այնտեղ ներկայացված են միայն 2013 թվականին Հայաստանի Հանրապետությունում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ տարեկան վիճակագրական տեղեկությունները, և վերլուծությունն էլ կատարվել է միայն այդ տեղեկությունների հիման վրա` առանց հաշվի առնելու մի շարք կարևոր հանգամանքներ:
Պարզաբանում Քրեակատարողական վարչությունից30.06.2014թ. լրատվամիջոցներում տարածվել է տեղեկատվություն, որի համաձայն ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Համլետ Ղազարյանը սպառնում է ինքնասպան լինել, եթե բժշկական հանձնաժողովը և ՀՀ արդարադատության նախարարը իրեն չայցելեն: Դատապարտյալի խոսքով՝ ինքը 20 օրից ավելի է կուլ է տվել մեխեր, ասեղներ, սակայն իրեն չեն տեղափոխում հիվանդանոց:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: