Հայերեն   English   Русский  
ԼՂՀ ՊՆ
Նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 85 անգամ,
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Վիգեն Սարգսյանը նշանակվել է ՀՀ Պաշտպանության նախարար:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը անդրադառնալով հակառակորդի կողմից ձեռնարկած դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձին, նշեց, որ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական մոտեցումները և դա իր ոճն է:
Հանրապետության պաշտպանական կարիքների բավարարմանը միտված բարեգործական նախաձեռնությամբ են հանդես եկել Երուսաղեմի միացյալ հանձնախմբի անդամները, ովքեր կենտրոնացնելով տեղի հայ համայնքի ներուժը պաշտպանության բանակի համար ձեռք են բերել դեղորայք և բժշկական սարքավորումներ, զինծառայողների համար նախատեսված անհատական դեղատուփեր: Մայիսի 27-ին միացյալ հանձնախմբի ներկայացուցիչներին ընդունել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանձնախմբի կողմից ՊԲ-ին ուղղված ...
Չնայած մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, բայցևայնպես, առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր: ԼՂՀ ՊԲ հաղորդագրության մեջ ասվում է. «ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմելու համապատասխան միջոցների»:
ԼՂՀ Պաշտպանության բանակի անհետ կորած կապիտան, 23-ամյա Արգիշտի Գաբոյանի հարազատները ճանաչել են այսօր՝ ապրիլի 20-ին ադրբեջանական կողմի հանձնած դին։Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Մեծ Մանթաշի գյուղապետ Ստյոպա Չոբանյանը։
ՀՀ Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել են Ադրբեջանի Հանրապետության կողմից 1994թ. Զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ հարձակման և քաղաքացիական բնակչության դեմ ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրադրության կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին հարցեր:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հավատարիմ է իր որդեգրած մարտավարությանը և երբեք քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում: Այնինչ ադրբեջանական կողմը բացի Մարտակերտի և շրջակա գյուղերի հրետակոծությունից, երեկ արկակոծել է նաև Մարտունի բնակավայրը: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի` Ստեփանակերտի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին հայտարարությանը, ապա դրան ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունն անդրադարձել է վերջինիս ղեկավարի նմանատիպ հայտարարությանն ...
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը առաջնագծում կրած մեծաքանակ կորուստները պարտակելու, սեփական բարոյալքված բանակի մարտական ոգին ինչ-որ կերպ բարձրացնելու համար դիմել է հերթական էժանագին քարոզչական հնարքի՝ հայտարարելով, թե իբր ադրբեջանական ուժերը տիրել են Մատաղիս բնակավայրին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: