Հայերեն   English   Русский  
ԼՂՀ ՊՆ
Առաջնային գծում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների հաճախականությունը և այդ ընթացքում կիրառվող զինատեսակների քանակական ու որակական աճի դինամիկան փաստում է, որ Բաքուն, հանձինս իր ռազմաքաղաքական ղեկավարության, որդեգրել է իրավիճակը պատերազմականին մոտեցնելու հանցավոր մարտավարություն: Վերջին շրջանում հակամարտ զորքերի շփման գոտում տեղ գտնող զարգացումներն ու դրանց զուգահեռ իրականացվող ռազմաշունչ հայտարարությունները ասվածի վկայությունն են: Այսօր արդեն Ադրբեջանը ոչ թե, ինչպես նախկինում ...
Օգոստոսի 31-ին և լույս սեպտեմբերի 1-ին հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, հայ դիքրապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց` այդ թվում` 230 կրակոց 60, 82 և 120 մմ ականանետերից, ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, ինչպես նաև մեկ կրակոց` TP-107 հրթիռահրետանային կայանքից:
Հուլիսի 6-ից ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ մարտական պատրաստականության համալիր ստուգումներ են մեկնարկել ՊԲ-ի կենտրոնական ենթակայության զորամասերում: Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում, իրականացվող գործընթացներին հետևում են նաև զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը:
Ինչպես Անկախը տեղեկացրել էր՝ հունիսի 4-ին, ժամը 22.30-ին, Վրաստանի սահման-Ալավերդի ճանապարհի 36-րդ կմ-ին «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան կորցնելով կառավարումը՝ դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, շրջվել և ընկել Դեբեդ գետը:
«Ռոսիա 1-ին» հեռուստատեսության եթերում հայտի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովն իր ցավակցությունն է հայտնել հայ ժողովրդին` ասելով.
Այսօր ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այցելել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ և տեսակցել ս.թ. մարտի 19-ին ՊԲ հյուսիսային ուղղղությամբ հակառակորդի հարձակումը հետ մղելու ժամանակ վիրավորված զինվորներին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր անցած գիշեր հայկական ստորաբաժանումները դիվերսիոն գործողություններ են իրականացրել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում և ադրբեջանական քարոզչության վառ երևակայության հերթական արգասիքն է:Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մարտի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր ...
Այսօր Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 26-ին և լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում,
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1800 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 20000 կրակոց: Նույն ժամանակահատվածում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները շփման գծի տարբեր հատվածներում ձեռնարկել են երկու տասնյակից ավելի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք հանդիպելով հայ դիրքապահների կուռ պաշտպանությանը, կորուստներ կրելով հետ ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: