Հայերեն   English   Русский  
ԼՂՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ղեկավար կազմի և ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 8-ին ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ այցելել է Հանրապետական Կենտրոնական հավաքակայան` 2015թ. ձմեռային զորակոչի շրջանակում իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով:
Դեկտեմբերի 25-ի գիշերը` ժամը 01:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը ՊԲ հարավարևելյան հատվածի երկու ուղղություններով ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողություններ:
Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ, դեկտեմբերի 16-ին այցելել է բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր:
ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը զոհվածների ընտանիքներին հանձնեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանով նրանց հետմահու շնորհված «Արիության համար» մեդալները։38-ամյա Սարգիսի մեդալը Մովսես Հակոբյանը հանձնեց նրա մանկահասակ որդիներին։Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց օդաչուների մարմինները դուրս բերելու գործողությունը մշակողներին եւ իրականացնողներին։«Այդ նրանք են, որ չանսալով դիվանագիտական ձեռնարկումներին, իրականություն դարձրին յուրաքանչյուր հայի սպասումը եւ միջդիրքային տարածությունից հայրենի հող ...
ԼՂՀ ՊՆ մեկնաբանել է Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների մարմինների դուրսբերման հատուկ գործողության փաստի հերքումը:Հացորդագրության մեջ ասվում է. «Ի գիտություն Ադրբեջանի քարոզչամեքենայի եւ դրան սպասարկող լրատվամիջոցների՝ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է։ Հայկական խոցված ուղղաթիռի տարհանման գործողությունն իրականացվել է ոչ միայն նախօրեին, այլեւ այն օրը, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր առաջնագծում կորուստների մասին՝ ներկայացնելով նրանց որպես ...
Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջում կարդում ենք. «Հաշվի առնելով հակառակորդի չափազանց մեծ կրակային և այլ հակազդեցությունները, այս գործողությունները բնույթով և բարդությամբ աննախադեպ էին:
Վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ շեշտակիորեն աճել են հակառակորդի կողմից իրականացվող հրադադարի ռեժիմի խախտումները:
Այսօր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի հետ, որի ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակի, ինչպես նաև ս.թ. նոյեմբերի 12-ին հակամարտության գոտու արևելայն ուղղությամբ հակառակորդի կողմից խփված հայկական ուղղաթիռի անձնակազմի ճակատագրի հետ կապված հարցեր:
Ուսումնավարժական թռիչք կատարող հայկական ուղղաթիռի ադրբեջանցիների կողմից վնասելու արդյունքում երեք օդաչու մահացել է: Այս մասին հայտնում է News.am-ը:
Համաձայն հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության 2014թ. ծրագրի, ս. թ. նոյեմբերի 6-ից անց են կացվում ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովման "Միասնություն 2014" օպերատիվ-մարտավարական զորավարժություններ` ԼՂՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանի ղեկավարությամբ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: