Հայերեն   English   Русский  
Հովիկ Աբրահամյան
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հովիկ Աբրահամյանն այս օրերին կրկին ի մի է հավաքել մարզի յուր հավատարիմ գյուղապետերին, հանդիպմանը մասնակցել է նաեւ եղբայր Ջոնիկը: Արգամիչն ասել է, որ ապրիլի 3-ին արթնանալու ենք բոլորովին այլ Հայաստանում, «տեսեք` ինչեր են լինելու»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀԿ-ից դուրս եկած Հովիկ Աբրահամյանը փորձում է այնքան էլ մեկուսացված կյանքով չապրել։ Տեղեկություն կա, որ «վտակվելուց» հետո մեկ անգամ հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, երբեմն-երբեմն հեռախոսազրույց է ունենում Գալուստ Գրիգորիչի հետ:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Արարատի մարզում «Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի շտաբն անձամբ հայրը՝ Հովիկ Աբրահամյանն է ղեկավարում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրերս իր ընկերական նեղ շրջանակում հայտնել է, որ պատրաստ է լրիվ հրաժարվել քաղաքականության մեջ որեւէ ներգրավվածությունից, բայց երաշխիքներ է ուզում, որ իր ունեցվածքին ոչինչ չի պատահի։ Նա քանիցս փորձել է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են թե վերջին շրջանում ԲՀԿ շտաբի պետ Իշխան Զաքարյանի եւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները չունեն նախկին ջերմությունը՝ ապագա ծրագրերի, նպատակների եւ հավակնությունների տարբերության պատճառով:Փոխվարչապետի սպասելիքներ ունեցող Իշխան Զաքարյանը ցանկանում է, որ «Ծառուկյան» դաշինքը խորհրդարանական ընտրություններում կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ, իսկ Հովիկ Աբրահամյանը ապագա խորհրդարանի, հետընտրական զարգացումների առնչությամբ բոլորովին այլ տեսլականներ ունի, ինչն էլ տարընթերցման ...
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Ժառանգության»՝ Րաֆֆի Հովհաննիսյանի միակցումը «Օհանյան» դաշինքին Հովիկ Աբրահամյանի մերձավորներին հույսեր է «ներշնչել», որ այդ դաշինքի նկատմամբ «ոչ անտարբեր», դաշինքին պառլամենտում երկրորդ «հորիզոնական» տված Հովիկ Աբրահամյանին կհաջողվի ընդհատակից երկու` Ծառուկյան-Օհանյան ֆլանգով «մասնակցել» ընտրություններին:
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին հեռացրել են ՀՀԿ խորհրդի կազմից: Այդ մասին այսօր՝ փետրվարի 2-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
«Առավոտ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայսը) զարմացել էր այսօր ներկայացված ՀՀԿ-ից հեռանալու վերաբերյալ դիմումների քանակից:Aravot.am-ի հարցին, թե տեղյա՞կ եք, որ տասներեք պաշտոնյա ՀՀԿ-ից հեռանալու դիմում է ներկայացրել, նրանք բոլորն էլ նախկին ՀՀԿ-ական վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմներն էին համարվում, պարոն Մովսիսյանը զարմացավ. «13 կուսակցակա՞ն, պաշտոնյանե՞ր են, ինչ պաշտոնյաներ են, կարո՞ղ ես ասել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանն այս օրերին «հեռախոսազանգերին չի պատասխանում, կոնտակտի դուրս չի գալիս»:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 20-ին բնապահպանության նախարարին հանձնարարեց Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի ապօրինի օգտագործումը բացառելու համար կոշտ քայլերի դիմել, իսկ ինչպես գիտենք, արտեզյան հորերը սեփական ձկնաբուծարանների համար ապօրինի օգտագործելու պատմությունը կապվում է Հովիկ Աբրահամյանի ու նրա ընտանիքի հետ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: