Հայերեն   English   Русский  
Բողոքի ցույց
Ադրբեջանում՝ Աղսթաֆա քաղաքի շրջանային դատախազության շենքի մոտ, հարյուրավոր մարդիկ բողոքի ցույց են կազմակերպել՝ պահանջելով այդ մարմնի ղեկավարի հրաժարականը: Այս մասին հաղորդում է «Ռադիո Ազադլըխ»-ը:
Այսօր Կառավարության շենքի դիմաց հավաքվել էին Սարի թաղի բնակիչները: Նրանք պահանջում են, որ հուլիսի 19-ի գործով ձերբակալված 9 անձինք ազատ արձակվեն:
Գրեթե 7 հազար հույներ հավաքվել են Աթենքի Սինտագմա հրապարակում, որպեսզի իրենց կառավարությունից պահանջեն պաշտպանել իրենց աշխատավարձերն ու թոշակները, ինչպես նաև վերականգնել գործարարների և արհմիությունների միջև բանկցությունները: Գրում է Russian.rt.com-ը:
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Ֆրանսիայի մայրաքաղաքում հոկտեմբերի 16-ին տասնյակ հազարավոր քաղաքացիներ ընդդեմ միասեռ ամուսնությունների երթի են դուրս եկել: Ոստիկանության ներկայացուցիչները հայտարարում են, որ բողոքի ցույցերին, որոնք ավարտվել են Տրոկադերո հրապարակում, ավելի քան 24 հազար մարդ է մասնակցել: Իսկ երթի կազմակերպիչների հավաստմամբ` մասնակիցների թիվը գրեթե 200 հազար է եղել: Գրում է Gazeta.ru.-ն:
Ադրբեջանում Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի՝ սեպտեմբերի 11-ին և 17-ին տեղի ունեցած բողոքի ակցիաներից առաջ և հետո ընդհանուր առմամբ ձերբակալվել է 185 ակտիվիստ:
Վենետիկում բողոքի ակցիայի շրջանակներում հարյուրավոր ցուցարարներ գոնդոլաներով փակել են նավահանգիստը զբոսանավերի համար: Ցուցարարների կարծիքով նավերը վնաս են հասցնում Վենետիկի ճարտարապետական ժառանգությանը՝ մտնելով Սուրբ Մարկոսի հրապարակի մերձակա Սուրբ Զաքարիա նավահանգիստ: Այս մասին հաղորդում է telegraph լրատվական գործակալությունը:
Այսօր կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ցույցի էին դուրս եկել նաիրիտցիները:
Բաքվում ընդդիմադիր Ազգային խորհրդի կողմից սեպտեմբերի 17-ին կազմակերպված հանրահավաքից հետո 37 մասնակիցների՝ այդ թվում մի քանի լրագրողների, ձերբակալել են:
MVS Noticias ռադիոկայանի փոխանցմամբ` Մեխիկոյի փողոցներում Մեքսիկայի անկախության նախաշեմին հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են անցկացնում: Ցուցարարների շարքերում են նաև 2014թ. սեպտեմբերի 26-ին Գերերո նահանգում գտնվող Իգուալա քաղաքում անհետ կորած 43 ուսանողների համակուրսեցիներն ու հարազատները: Գրում է Russian.rt.com-ը:
Հայկական Վերածնունդ համասփյուռքյան շարժման նախաձեռնությամբ, որին միացել են սփյուռքյան բազմաթիվ համայնքներ և կազմակերպություններ, 2016թ. սեպտեմբերի 17-ինաշխարհի տարբեր քաղաքներում կազմակերպվում է բողոքի և համերաշխության ցույցեր։Հայկական Վերածնունդ համասփյուռքյան շարժումը վերստին հաստատում է իր աջակցությունը Սասնա Ծռերին և իր մասնակցությունը Սասնա Ծռերի մեկնարկածազատագրական պայքարին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: