Հայերեն   English   Русский  
Բողոքի ցույց
2016թ–ի ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողները փորձեցին փակել կառավարության շենքի հարակից փողոցը
Կառավարության շենքի ոմտ մի խումբ երիտասարդներ պահանջում էին ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի եւ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի հրաժարականը,հաղորդում է news.am-ը։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն նոյեմբերի 6-ին հատուկ խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են ընկերության Սևանի ուղեմասի ներկայացուցիչները: Քննարկումների արդյունքում որոշում է ընդունվել լրամշակել գծի տնտեսության աշխատողների պարգևատրման կարգի որոշ դրույթները:
«Հոկտեմբերի 2-ին, երբ Բաղրամյան պողոտայում հավաք­ված ժողովրդի մի մասը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղեկ­ցությամբ մտել է ԱԺ տարածք, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը խուճապահար ցանկացել է հրաժարականի դիմում գրել: Սակայն ՀՀԿ-ական պատգա­մավորներին, ի վերջո, հաջող­վել է նրան հետ պահել այդ գաղափարից:
«Հոկտեմբերի 2-ի արտա­հերթ նիստի ժամանակ, երբ բազմություն է հավաքվել ԱԺ դար­պասների մոտ, և տեղեկացել են, որ որոշ պատգամավորների չեն թողնում մտնել շենք, մյուսներին՝ դուրս գալ, հասկացել են, որ իրավիճակը շիկա­նում է, այդ ժամանակ Արա Բաբլոյանը որոշել է զանգել Վալերիյ Օսիպյանին, որ նրան տեղեկացնի իրավիճակի մասին, և նա միջոցներ ձեռնարկի՝ կանխելու հետագա զարգացումները: Սակայն ոստիկանապետը չի պատասխանել գանգերին:
Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, իրավապահ մարմինները ավելի քան 300 ցուցարարների են բերման ենթարկել ԱՄՆ Սենատի մասնաշենքերում: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է Կապիտոլիումի ոստիկանության մամլո ծառայության ղեկավար Եվա Մալեցկին:
Արդեն 4-րդ օրն է, ինչ Մարալիկում ցուցարարները փակել են համայնքապետարանի մուտքը և պահանջում են գործող համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականը:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մի քանի հազար մարդիկ մասնակցել են հանրահավաքի՝ պահանջելով «ազատագրել Լեռնային Ղարաբաղն ու վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականություն»: Հանրահավաքը կազմակերպվել է վերջերս ստեղծված «Ղարաբաղ» հասարակական կոմիտեի կողմից:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: