Հայերեն   English   Русский  
Բողոքի ցույց
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջև տուժածների թվում էր նաև ապրիլյան պատերազմում դաժան սպանված Քյարամ Սլոյանի հարազատը, ազգությամբ եզդի Լյուսի Ուսոյանը, որը ցույցի մյուս մասնակիցների հետ միասին հարձակման էր ենթարկվել:
Մայիսի 15-ին Վենեսուելայում անցկացված բողոքի ցույցերի շրջանակներում երկու քաղաքացի է սպանվել: Գրում է Russian.rt.com-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունները ընդլայնող սահմանադրական փոփոխությունների հազարավոր հակառակորդները դուրս են եկել Ստամբուլի փողոցներ:
Ռուսական դատարանի որոշմամբ ռուս քաղաքական, հասարակական գործիչ, ակտիվիստ Ալեքսեյ Նավալնին 15-օրյա կալանքի է դատապարտվել ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու պատճառով: Վարչական կալանքի են դատապարտվել նաև Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի 11 աշխատակիցներ: Ռուսաստանի իշխանություններին այս երկու շաբաթները հարկավոր են՝ հասկանալու, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն հետագայում, ինչպես հանրության բարկության ալիքը մեղմեն:
Կամքի օրը, որը Բելառուսում նշում են մարտի 25-ին՝ Բելառուսի Ժողովրդական Հանրապետության հռչակման օրը, այս անգամ ուղեկցվել է չարտոնված ցույցերով և ձերբակալություններով:
Ադրբեջանում ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը ապրիլի 9-ին սոցիալական պահանջներով բողոքի ցույց կանցկացնի:
Պոլսահայ մտավորական, լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը տեղի կունենա այսօր՝ փետրվարի 6-ին:
Հունվարի 20-ին տեղի կունենա ԱՄՆ 45-րդ նախագահի՝ Դոնալդ Թրամփի երդման արարողությունը: Միջոցառումը խոստանում է լինել հակասական, ինչպիսին և ընտրություններն էին:
Հայաստանում Բելառուսի դեսպանատան առջև հունվարի 16-ին բողոքի ակցիա է անցկացվել` ի պաշտպանություն ճանապարհորդ-բլոգեր Ալեքսանդր Լապշինի:
Սիրիայի Հալեպ քաղաքի բնակչության դեմ հարձակումների առնչությամբ Անկարայում Իրանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել, որը կազմակերպել են Թուրքիայի երիտասարդական հիմնադրամը, Կրոնի ազատության պլատֆորմը և մի խումբ սիրիացի ուսանողներ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: