Հայերեն   English   Русский  
Ֆրանսիա
Ֆրանսիայում «Դեղին ժիլետների» բողոքի ցույցերի ութերորդ ալիքի առանձնահատկությունը դարձավ Փարիզում հիմնական ցույցերի պաշտոնական բնույթը: Շարժման ներկայացուցիչները ցույցի հայտ ներկայացրին Փարիզի քաղաքապետարան: Սակայն առավոտյան խաղաղ սկսված ցույցը օրվա երկրորդ կեսին կրկին վերածվեց ավերածությունների և ոստիկանության հետ բախումների:
Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի գրեթե յուրաքանչյուր երկրորդ բնակիչն իր երկրի պաշտոնյաներին կոռւպցիոներ է համարում: Այս մասին են վկայում Sputnik-ի հարցախույզի արդյունքները:
Երեկ Ֆրանսիայում «Դեղին ժիլետների» վեցերորդ ալիքն անցավ նկատելիորեն պակաս թվով մասնակիցներով, սակայն դարձյալ անկարգություններով: Ոստիկանությունը դարձյալ ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ջրի շիթեր կիրառեց:
Le Figaro թերթի փոխանցմամբ` Ջիբութիում ձերբակալվել է Պետեր Շերիֆը, որը նաև հայտնի է Աբու Համզա անունով: Վերջինիս պետք է արտահանձնեն Ֆրանսիա: Գրում է Gazeta.ru-ն:
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը մտադիր է դեկտեմբերի 21-ին հանդիպել «Դեղին ժիլետների» ներկայացուցիչների հետ երկրի արևմուտքում՝ Վերին Վյեննա դեպարտամենտում: Այդ մասին հաղորդել է BFM հեռուստատեսությունը՝ հղում անելով կառավարության աշխատակազմին:
Դեկտեմբերի 20-ին թուրքական իշխանություններն արգելել են Անկարայի «Միջին արևելքի տեխնիկական համալսարանի» (ՄԱՏՀ/ODTÜ) սոցիալիստական ակումբի կողմից ծրագրված «Նեոլիբերալիզմի փակուղին. դեղին բաճկոնավորներ» ակցիան:
ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով Ոստիկանության ազգային դաշինքի (Alliance Police Nationale) դեկտեմբերի 17-ի ֆեյսբուքյան գրառմանը, հաղորդում է, որ միությունը կոչ է արել դեկտեմբերի 19-ից փակել երկրի կոմիսարիատները:
Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» շարժումը, որի մասնակիցները բողոքում են վառելիքի գների բարձրացման դեմ, ինչպես նաև քաղաքական պահանջներ ներկայացնում` մասնավորապես, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը, նոր թափ է առնում: Գրում է Rusarminfo.ru-ն:
Երեկ «Դեղին ժիլետների» հասարակական շարժումը հինգերորդ շաբաթօրյա ցույցն արեց Ֆրանսիայում իր պահանջները պնդելու համար: Դրա արդյունքները նվազ դրամատիկ էին՝ համեմատած անցյալ շաբաթ օրվա երթերի հետ:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Ֆրանսիայի ժանդարմերիան հաղորդել է այսօրվա ցույցերին ողջ երկրում 2 հազար մասնակիցների մասին: Գերատեսչության հայտարարությունը հեռարձակել է BFM հեռուստատեսությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: