Հայերեն   English   Русский  
Ֆրանսիա
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի կապակցությամբ:
«Դեղին ժիլետների» շարժումը, որ ծավալվեց Ֆրասիայում սոցիալական հողի վրա, քաղաքական երանգներ է ստացել․ հավանականություն կա, որ անգամ դեղին ժիլետները կմասնակցեն մոտ վեց ամիս անց սպասվող եվրախորհրդարանի ընտրություններին՝ արձանագրելով հաջողություններ։ Ցուցարարները նաև պահանջում են իրականացնել սահմանադրական փոփոխություններ, Ֆրանսիան դուրս բերել ԵՄ-ից, վերադառնալ ազգային արժույթին, ստեղծել նոր աշխատատեղեր և անգամ հանել ճանապարհային երթևեկությունը վերահսկող տեսախցիկները։
Դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացավ Հայաստանի և Արցախի գինիների համտես-երեկո՝
BFMTV հեռուստաընկերության փոխանցմամբ` Ստրասբուրգի քաղաքապետ Ռոլանդ Ռիսը հայտարարել է, որ քաղաքի կենտրոնում գտնվող տոնավաճառում տեղի ունեցած հրաձգությունը ահաբեկչական բնույթ է կրել: Գրում է Gazeta.ru-ն:
2018 թ. դեկտեմբերի 8-ին Ֆրանսիայում համազգային բողոքի օր էր ավտոմեքենաների վառելիքի գների, հարկերիբարձրացման և կյանքի թանկության դեմ:
Մակրոնը Ֆրանսիայում արտակարգ իրավիճակ է մտցրել՝ ի պատասխան Դեղին Բաճկոնների կողմից օրերով շարունակվող անկարգությունների։
Ստրասբուրգում տեղի ունեցած հրաձգությունից հետո արգելվել է բողոքի ակցիաների անցկացումը: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությանը կից պետական քարտուղար Լորան Նունեսին: Գրում է Gazeta.ru-ն:
Ի՞նչ է տեղի ունեցելՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ երեկ երեկոյան՝ դեկտեմբերի 11-ին, Ստրասբուրգի կենտրոնում՝ ծննդյան տոնավաճառում, մի տղամարդ հրազենից կրակ է բացել մարդկանց վրա: Ըստ վերջին տեղեկությունների՝ գրոհի զոհ է դարձել 3 մարդ, 12-ը վիրավորվել են:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հարուստները պետք է ապահովեն երկրում իրավիճակի բարելավումը: Համապատասխան հայտարարությամբ Մակրոնը հանդես է եկել հեռուստատեսային ուղերձի շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն:
Նոյեմբերի կեսերից Ֆրանսիայի իրավապահ մարմինները ձերբակալել են «դեղին բաճկոններ» շարժման 4523 անդամի, որոնք բողոքի ակցիաներ են կազմակերպել ամբողջ երկրի տարածքում: Այդ մասին հայտնում է BFMTV հեռուստաընկերությունը` հղում անելով ոստիկանության աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: