Հայերեն   English   Русский  
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարեց, որ ինքը կողմ է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը:
«Երեկ կառավարության նիստի ընթացքում շատ կարևոր որոշում կայացվեց. լուծարվեցին Հայաստանում գործող 4 գիշերօթիկ հաստատություններ և 1 մանկատուն:
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կտրամադրվի 492,5 մլրդ դրամից մի փոքր ավելի գումար։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 1-ին ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերաբաշխում է իրականացրել իր բյուջեում՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն» ծրագրի շրջանակներում տրամադրվող անվասայլակների գնման համար նախատեսված հավաստագրւմների քանակն ավելացնելու համար: Դրա փոխարեն որոշ աջակցող միջոցների քանակը պակասացվել են:
«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարևորում է սոցիալական գործընկերության ամրապնդումը: ՀՀ կառավարությունը առանցքային է համարում աշխատանքի խրախուսումը և աշխատանքային հավասար հնարավորությունների ստեղծումը բոլորի համար՝ հատուկ շեշտադրելով երիտասարդներին և կանանց։ Սրա վառ ապացույցն են նաև «Արժանապատիվ աշխատանք» և «Աշխատիր՛, Հայաստան» ծրագրերը, որոնք մշակվել են կառավարության և նախարարության կողմից՝ մեր միջազգային գործընկերների աջակցությամբ։
«Հաջորդ տարի նախարարության խնայողությունների վերաբաշխման արդյունքում համակարգում գործող տուն-ինտերնատներից յուրաքանչյուրում նախատեսվում է շուրջ 150 միլիոն դրամի վերանորոգման աշխատանքներ իրականացնել: Բացի այդ, նախատեսվում է միջինում 30 %-ով բարձրացնել աշխատակիցների աշխատավարձերը»,- այս մասին Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ կատարած այցի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:
Կառավարությունը պետք է կարողանա իր կատարած բարեփոխումները ներկայացնել ոչ միայն պաշտոնական, այլ նաև առօրյա լեզվով: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կառավարության որոշումներից մեկին, որով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին ու հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող խնամքի ծառայությունները պետական վկայագրի միջոցով է իրականացվելու:
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ
Երեկ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին գիշերօթիկ դպրոցների լուծարման՝ ցավոտ հարցը հնչեցնելս ցավոտ է տարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը՝ հեգնելով, թե ես, որպես նախկին նախարար, չգիտեմ, որ գիշերօթիկներում երեխաներին չեն կրթում:
«Մեր հասարակության և իշխանությունների բարոյական պարտքն է ուսումնասիրել, հիշել և գնահատել բռնապետական անցյալի ողբերգական և դատապարտելի երևույթները:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: